Լիբանանում հրադադարի ռեժիմի հաստատմանը զուգահեռ՝ ցնցվում է հրադադարը Սիրիայում․ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»՝ նախկին «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը գրոհել է Հալեպ և Իդլիբ։ Աշխարհաքաղաքական առկա իրողությունների համատեքստում մերձավորարևելյան այս զարգացումները, ըստ տարածաշրջանային փորձագետների, կանխատեսելի էին՝ հատկապես Ռուսաստանին և Իրանին թիրախավորելու տեսանկյունից։ Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը 168․am-ի հետ զրույցում ևս մատնանշեց այս հանգամանքը՝ նկատելով նաև, որ սիրիական զարգացումների […]
«Թուրքիայի նպատակն է՝ նման հանձնաժողովներով ժամանակ ձգել, տասնյակ տարիներով քննել արդեն ապացուցված փաստերը, և այդքան ժամանակ Թուրքիան ազատված կլինի «գլխացավանքից»:
«Մեր տարածաշրջանում 2024-ն ավելի վատ է լինելու, քան 2023 թվականը, եթե ինչ-որ մեկը դրսից չկանխի այդ ընթացքը. էսկալացիա չի լինելու, բայց մենք ամեն օր ինչ-որ բան կորցնելու ենք»,- ամփոփեց Տիրան Լոքմագյոզյանը:
Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ օրերս հայտարարել էր ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
168.am-ը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեց՝ նորությո՞ւն է դիտարկումը, թե «գնդակը Թուրքիայի դաշտում է», և արդյո՞ք ՀՀ իշխանությունները շատ չշտապեցին, երբ սկսեցին ակտիվ նախապատրաստվել սահմանի բացմանը:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքայից հնչող այս պահանջներին՝ շեշտեց. «Իրանն արդեն վաղուց առաջարկել էր Թուրքիային իր տարածքով ճանապարհ ստանալ, սակայն քանի որ Թուրքիայի նպատակն ամենևին էլ ճանապարհը չէ, այլ միջանցքն է, դա իրեն ձեռք չի տալիս:
168.am-ը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Թուրքիայի նախագահի հայտարարությունը հերթական փորձն է ընդգծելու իր ազդեցությունը տարածաշրջանում, արդյո՞ք ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որը կասկածի տակ է դնում հայ-ռուսական հարաբերությունները, ճանապարհ չի բացում թուրքական հեգեմոնիայի համար:
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի քննարկումների ծիրում, ինչպես ավելի վաղ նշել էին փորձագետներն ու լրատվամիջոցները, լինելու են տարածաշրջանային ու երկկողմ օրակարգերը, հացահատիկի գործարքը, որից ՌԴ-ն դուրս եկավ հուլիսի 17-ին՝ առաջ քաշելով մի քանի նախապայմաններ: Այս հանդիպման ընթացքում հայկական կողմի ուշադրության կենտրոնում է, մասնավորապես, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին հնարավոր անդրադարձը:
Այս հինգ տարվա ընթացքում մի շարք խայտառակությունների ականատես եղանք։ Օրինակ, երբ Սյունիքում բացվում էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը, հյուպատոսը հայ ժողովրդին կոչ արեց չվախենալ, քանի որ իրենք այնտեղ են։ Այսինքն, մեր պետությունը գոյություն չունի, և Իրանի հյուպատոսը հասկացրեց, որ քանի դեռ մեր պետությունը մեզ չի պաշտպանում, իրենք կպաշտպանեն։
«Այդ ամենից հետո դու գնում ես, այդ մարդու երդմնակալությանն ես մասնակցում… Սա ցույց է տալիս, որ տեր ու ծառայի հարաբերություններ են»,- հավելեց թուրքագետը:
«Մեր վարչապետի կողմից հնչեցված որևէ միտք ինձ համար զրո արժեք ունի, որովհետև իր վարչապետ դառնալուց մինչ օրս որևէ մի խոսք կամ խոստում չկատարեց այնպես, ինչպես հայտարարել էր: Այսինքն, եթե նա նման բան է ասում, պետք է մտածենք ճիշտ հակառակի մասին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստի ընթացքում Ալիևի հնչեցրած, այսպես կոչվա,ծ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության հակադարձումներին:
«Մենք ՀՀ կոլաբորացիոնիստ կառավարության շնորհիվ հասանք այս վիճակին,- արձանագրեց թուրքագետը՝ հիշեցմամբ, որ վաղուց է կանխատեսել այս հեռանկարը, քանի որ դա պարզ էր ի սկզբանե,- Այս գործընթացը կանգնեցնելու ժողովրդավարական ձևերն իրատեսական չեն. իմ գլխավոր սպասելիքը բանակից էր, թե թույլ չի տա, որ մեր երկիրը կործանվի, հողերը հանձնենք թշնամուն, սակայն տեսնում ենք՝ մեր փառապանծ բանակը մեզ համար չի աշխատում, ինչպեսև՝ մեր կառավարությունը»:
Հայ-թուրքական առանց նախապայմանների հարաբերությունների մասին պնդումներին հակառակ՝ թուրքական կողմից շարունակում են հնչել նախապայմաններ. օրինակ, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանները կբացի՝ հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի ադրբեջանական շրջափակման ֆոնին՝ Թուրքիայի հանդեպ «մարդասիրական» քաղաքականությունն ընկալելի չէ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի համար: Ըստ նրա՝ այդ քայլը դիվանագիտության ծիրում դիտարկելը ևս անարդյունք է:
Թուրքիայի մեջլիսի և հակահայ քարոզչության խոսնակ Մուստաֆա Շենթոփը Անթալիայում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան անշեղորեն պաշտպանել է ու կշարունակի պաշտպանել «Ադրբեջանի արդարացի պայքարը»: Արցախի 30-օրյա շրջափակման ընթացքում սա, սակայն, Թուրքիայի առաջին բացահայտ աջակցությունը չէ Ադրբեջանին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռ է տեսնում:
«Իրականում, եթե Թուրքիան ցանկանար Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել, ապա դիվանագետներ կնշանակեր, ամեն ինչ այլ մակարդակում կլիներ։ Եթե այսպես ամեն ինչ տալիս է Փաշինյանը, ապա տալուց հետո այլևս որևէ մեկին պետք չի լինում, ուստի ո՛չ Թուրքիան սահմանը կբացի, ո՛չ էլ Ադրբեջանը տրանսպորտային ճանապարհը կապաշրջափակի»,- եզրափակեց Տիրան Լոքմագյոզյանը։
«Բանագնացների միջև նման պայմանավորվածություն կար արդեն, և հայտարարվել էր՝ սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար: Դրանք բոլորն իրար շաղկապված գործընթացներ են: Անգամ այն նոր ճանապարհը՝ Լաչինի այլընտրանքը, որ կառուցվում է, միայն մե՞զ համար է կառուցվում. իրենց երկրների քաղաքացիների համար է նաև»,- եզրափակեց թուրքագետը: