«Ալիևը Հայաստանում տվող է գտել. սեղմում է կոկորդը և ուզում մաքսիմումը». Տիրան Լոքմագյոզյան

«Այսօրվա իշխանությունների որևէ գործողության մեջ հայանպաստ ինչ-որ մի բան կարո՞ղ եք ասել: Այդ պատճառով էլ Միրզոյանի Թուրքիա կատարած այցից և հանդիպումներից վատ բաներ էի գուշակում, որովհետև ամեն անգամ, երբ մեր իշխանություններից ինչ-որ մեկը գնում է թուրքերի հետ բանակցությունների, մի վատ կանխագուշակություն եմ ունենում, և դա արդարանում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Նա նկատեց՝ խաղաղության պայմանագիր կոչվածում մի վատ բան կա, որ հասարակությունից գաղտնի են պահում. «Հայաստանի հետ գործարքը կարևոր է Թուրքիայի համար. գնում է առևտուր, որտեղ իրենք շահում են, մենք կորցնում ենք: Այս առևտուրն ի օգուտ Թուրքիայի և Ադրբեջանի է: Թուրքիան ուզում է այս ծրագիրն ավարտին հասցնել, բայց Ալիևը բռնել և սեղմում է մեր կոկորդը, ուզում է առավելագույնը ստանա, քանի որ տվողն ու համակերպվողը, նրա բոլոր հրահանգները կատարողը կա: Ալիևն ուզում է մաքսիմումը վերցնել Հայաստանից, և այդ մաքսիմումը մենք տալիս ենք:

Ալիևը մեկ միջանցք էր ուզում, Փաշինյանն ասեց՝ երեքը կտա, հիմա Ադրբեջանն ամբողջ «Զանգեզուրն» է ուզում: Մենք ենք Ադրբեջանին ինչ-որ բան առաջարկում, նա էլ ասում է՝ խոստացել ես՝ տուր»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս