«Երկրորդ ասուլիսի ժամանակ էլ եկավ և հայտարարեց՝ գիտեք, ես ամեն ինչ անում եմ, ժողովուրդ, նույնիսկ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները փչացնելու գնով փորձեցի Արևմուտքի հետ աշխատել, բայց բրյուսելյան ֆորմատն էլ, ըստ էության, արդյունք չի տալիս, որովհետև երաշխիքներ չկան, որ նույնիսկ, եթե փաստաթուղթը ստորագրենք, կունենանք խաղաղություն»,- «Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով քննարկման ընթացքում մանրամասնեց քաղտեխնոլոգը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հայ-ադրբեջանական գործընթացներում Արևմուտքի շտապողականությունը պայմանավորում է աշխարհաքաղաքական բնական մրցակցությամբ:
«Այս ամենը խոսում է նոր սպասվող պատերազմի և ռազմական գործողությունների մասին, որովհետև Ադրբեջանի ձեռագրին միայն հիմարը կարող է ծանոթ չլինել, որ ամեն ինչ այսպես է սկսվում: Այսպես սկսվել է 44-օրյա պատերազմը, այսպես սկսվել է ապրիլյան պատերազմը և մնացած ռազմական բախումները՝ 44-օրյա պատերազմից հետո»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար Աշոտ Անդրեասյանը:
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ գործող իշխանությունը հետպատերազմյան ստատուս-քվոն պահպանելու քաղաքականություն է վարում և դրա համար ունի համաշխարհային ու տարածաշրջանային որոշումներ ընդունող կենտրոններից երաշխիքներ։
168.am-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մեկնել է Մոսկվա:
Ռուսական և միջազգային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միակողմանի զորահավաքի մասին հայտարարությունից հետո չորեքշաբթի օրը Ռուսաստանից դուրս միակողմանի թռիչքների ավիատոմսերը թանկացան հատկապես դեպի Երևան և Ստամբուլ:
Արցախը ծախած իշխանությունը՝ հերթական անգամ Շուշիի հանձնման մեղավորների փնտրտուքով ցանկանում է ընդամենը ինքնամաքրվել, ուստի Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար և Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալումը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով վաղը եռակողմ հանդիպման մասին՝ վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ վաղվա հանդիպման օրակարգում է լինելու Արցախը՝ դրանից բխող բոլոր հանգամանքներով, այդ թվում և՝ կարգավիճակի հարցով, ուստի այստեղ կարևոր է հիշել, որ Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ իրենց համար Արցախ, Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի, իսկ ՀՀ իշխանությունը դրան չի հակազդել՝ ցուցաբերելով ամեն ինչ զիջելու պատրաստակամություն։