Փաշինյանի դուստրը ներգրավված է արդարադատության նախարարության աշխատանքներում
Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշանը, ներգրավված է արդարադատության նախարարության աշխատանքներում։ Այս մասին հայտնում է Armenia Sputnik-ը։
Անձնական տվյալների պաշտպանության մարմնի ստեղծման վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը նրա մասնակցությամբ լուսանկարներ են հայտնվել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի էջում։
Շուշանը վերջերս ավարտել է Գերմանիայի Ռոբերտ Բոշ քոլեջը, որից հետո անգլերեն է դասավանդել ընկերուհու ուսումնական կենտրոնում։

