Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ Կոբախիձե
«Քանի դեռ Ռուսաստանը ճանաչում է վրացական տարածքների «անկախությունը», դիվանագիտական հարաբերությունները չեն կարող վերականգնվել»։
Ըստ APA-ի վրացական բյուրոյի՝ այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա նշել է, որ Վրաստանի նպատակը Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելն է։
«Մենք հույս ունենք, որ դա հնարավոր կդառնա քաղաքական փոփոխությունների արդյունքում։ Հակամարտության խաղաղ կարգավորումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է», – հավելել է Կոբախիձեն։

