Բաժիններ՝

«Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ երբեք չի վախեցել արհեստական բանականության տեխնոլոգիաներից բխող սպառնալիքներից։

Պուտինն այսօր Նովոսիբիրսկի Ակադեմիական ավանում հանդիպել է ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների հետ։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են մասնավորապես արհեստական բանականության (ԱԲ) զարգացման ռիսկերին։ ՌԴ նախագահը հետաքրքրվել է, թե ինչ սպառնալիքներ են տեսնում երիտասարդ մասնագետները։

Ուսանողներից մեկը` Մաքսիմ Եմելյանովը, պատասխանել է. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, անկեղծ կասեմ` դուք ոչնչից վախենալու բան չունեք»։

Պուտինը ժպիտով արձագանքել է. «Ես երբեք էլ ոչնչից չեմ վախեցել»։

Զրույցի ընթացքում միտք է հնչել, որ ԱԲ-ի ակտիվ օգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ ավելի քիչ սկսեն ինքնուրույն մտածել։ Ռուսաստանի նախագահը համաձայնել է, որ մարդկանց տեխնոլոգիական նոր իրականությանը պետք է պատրաստել դպրոցից սկսած. կարևոր է երեխաներին սովորեցնել ինքնուրույն մտածել կրտսեր դասարաններից և պահպանել հետաքրքրությունը դրա նկատմամբ։

ՌԴ առաջնորդը գնահատել է գիտական ավանի պայմանները։ Նա նշել է, որ մեկ վայրում կարելի է և՛ գիտությամբ զբաղվել, և՛ հոդվածներ գրել, և՛ հրապարակել աշխատությունները։ Զրույցի ընթացքում նա կատակել է, երբ ուսանողներից մեկը պատմել է, որ իր ամբողջ կյանքն անցկացրել է Ակադեմիական ավանում՝ դպրոցից մինչև համալսարան և ընտանիք կազմել։ «Պետք ես եկել»,- ասել է Պուտինը՝ նկատի ունենալով ռուսական հայտնի ասացվածքը («Որտեղ ծնվել ես, այնտեղ էլ պետք ես եկել»)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31