Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռոզա Բաբայանին ԱՍՀ նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոզա Բաբայանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ԱՍՀ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արաիկ Եսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արաիկ Եսայանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

