Պետք է միայն մանրամասները մշակել․ Ալիևը՝ Խաղաղության համաձայնագրի կնքման մասին

«Մենք ավելի մոտ ենք խնդրի լուծմանը, քան երբևէ։ Նախկինում մենք շատ հեռու էինք սրանից։ Այն ժամանակ մենք նույնիսկ չկարողացանք պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին ապրիլի 23-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցից հետո, հայտարարել է  Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։

Հիշեցնելով, որ այն ժամանակ նույնիսկ Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, Ալիևն ասել է, որ այն ժամանակ նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախագիծ չկար, իսկ հիմա այն կա։

«Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը: Պարզապես պետք է մանրամասները մշակել: Սակայն, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,- հավելել է Ալիևը։

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930