Խաղից փորձեցին հանել ռուսներին, բայց որևէ մեկը չուզեց երաշխավոր լինել.Վիգեն Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսները, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով,  նույն սցենարով էին:

«Երկրորդ ասուլիսի ժամանակ էլ եկավ և հայտարարեց՝ գիտեք, ես ամեն ինչ անում եմ, ժողովուրդ,  նույնիսկ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները փչացնելու գնով փորձեցի Արևմուտքի հետ աշխատել, բայց բրյուսելյան ֆորմատն էլ, ըստ էության, արդյունք չի տալիս, որովհետև երաշխիքներ չկան, որ նույնիսկ, եթե փաստաթուղթը ստորագրենք, կունենանք խաղաղություն»,- «Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով քննարկման ընթացքում մանրամասնեց քաղտեխնոլոգը:

Վիգեն Հակոբյանը նկատեց՝  Փաշինյանի վերջին ասուլիսի գլխավոր ուղերձը, նպատակը հենց դա էր:

Ըստ նրա՝ այժմ մարդկանց համոզում են ադապտացնել այն մտքին, որ Ադրբեջանն այս կամ այն կերպ փորձելու է հասնել իր նպատակին՝  եթե ոչ փաստաթուղթ ստորագրելով, ապա՝ Արցախյան 44-օրյա պատերազմի մոդելով:

Կարդացեք նաև

Անդրադառնալով երեկ Միրզոյան-Լավրով համատեղ ասուլիսում հնչած հայտարարություններին՝ Վիգեն Հակոբյանը նկատեց, որ Լավրովը, ըստ էության, դեմ չէր փաշինյանական այն թեզին, թե Արցախն ու Ադրբեջանը պետք է իրար հետ բանակցեն։

«Նա հիշեցրեց, որ նույն մոդելով առնվազն երկու օրինակ գոյություն ունի՝ Դոնբասի ու Կոսովոյի շուրջ գործընթացները, երբ իբր նույն բովանդակությամբ են խոսում, թեև ես վստահ չեմ դրանում, որովհետև Ադրբեջանը չի ուզում խոսել Արցախի ինքնավարության մասին»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս