Հայտնի է դարձել, թե ինչ կարգավիճակով է Փաշինյանի դուստրը մասնակցել Արդարադատության նախարարությունում անցկացված քննարկմանը

Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, «Մեկ օր նախարարի հետ» ծրագրին է մասնակցում․ ABC Media–ին ասել է ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Մարիամ Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակով է Փաշինյանի դուստրը մասնակցել օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի վարած քննարկմանը։

«Նաև պրակտիկա է անցնում»,- հավելել է խոսնակը։

Օրեր առաջ Սրբուհի Գալյանը հրապարակել էր տեսանյութ՝ անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնի ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթի քննարկումների վերաբերյալ։ Տեսանյութում երևում է Շուշան Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31