Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հայ-ադրբեջանական գործընթացներում Արևմուտքի շտապողականությունը պայմանավորում է աշխարհաքաղաքական բնական մրցակցությամբ:
«Այս ամենը խոսում է նոր սպասվող պատերազմի և ռազմական գործողությունների մասին, որովհետև Ադրբեջանի ձեռագրին միայն հիմարը կարող է ծանոթ չլինել, որ ամեն ինչ այսպես է սկսվում: Այսպես սկսվել է 44-օրյա պատերազմը, այսպես սկսվել է ապրիլյան պատերազմը և մնացած ռազմական բախումները՝ 44-օրյա պատերազմից հետո»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար Աշոտ Անդրեասյանը:
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ գործող իշխանությունը հետպատերազմյան ստատուս-քվոն պահպանելու քաղաքականություն է վարում և դրա համար ունի համաշխարհային ու տարածաշրջանային որոշումներ ընդունող կենտրոններից երաշխիքներ։
168.am-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մեկնել է Մոսկվա:
Ռուսական և միջազգային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միակողմանի զորահավաքի մասին հայտարարությունից հետո չորեքշաբթի օրը Ռուսաստանից դուրս միակողմանի թռիչքների ավիատոմսերը թանկացան հատկապես դեպի Երևան և Ստամբուլ:
Արցախը ծախած իշխանությունը՝ հերթական անգամ Շուշիի հանձնման մեղավորների փնտրտուքով ցանկանում է ընդամենը ինքնամաքրվել, ուստի Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար և Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալումը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով վաղը եռակողմ հանդիպման մասին՝ վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ վաղվա հանդիպման օրակարգում է լինելու Արցախը՝ դրանից բխող բոլոր հանգամանքներով, այդ թվում և՝ կարգավիճակի հարցով, ուստի այստեղ կարևոր է հիշել, որ Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ իրենց համար Արցախ, Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի, իսկ ՀՀ իշխանությունը դրան չի հակազդել՝ ցուցաբերելով ամեն ինչ զիջելու պատրաստակամություն։