Բաժիններ՝

Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 113 օտարերկրյա քաղաքացիների։ Այս մասին հայտնում է տեղի լրատվամիջոցներից մեկը։

Նախարարության տվյալներով՝ միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Հայաստանի, Չինաստանի, Քենիայի, Կուբայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի, Եթովպիայի, Հորդանանի, Նեպալի, Նիգերիայի, Պակիստանի, Թաիլանդի և այլ երկրների քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 113 մարդ։

Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31