Հունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է

Հունգարիայի օրենսդիրներն այսօր պետության հաջորդ ղեկավար կընտրեն Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակային, որը պաշտոնից ազատվել էր նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք․ գրում է BBC-ն։

Պաշտոնը թափուր է հուլիսից, երբ երկրի նոր վարչապետ Պետեր Մադյարը պաշտոնանկ արեց նախորդ նախագահին՝ Օրբանի դաշնակցին։ Մադյարը ձգտում է թուլացնել իր նախորդի ազդեցությունը պետական ինստիտուտներում։

Նրա իշխող «Տիսա» կուսակցությունը շաբաթ օրն այդ պաշտոնի համար առաջադրել է Բակային, որը 17 տարի եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր։

Հունգարիայում նախագահությունը հիմնականում սահմանափակվում է ներկայացուցչական լիազորություններով։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է BBC-ի թղթակից Նիք Թորփը, Անդրաշ Բական հետաքրքիր ընտրություն է, և նրա ժամկետը՝ 2-5 տարի, մինչև Հունգարիայի կողմից նոր սահմանադրության ընդունումը, խոստանում է թեժ լինել։

Մադյարը նշել է, որ Բակայի կյանքը «ժողովրդավարական իրավակարգի և սահմանադրական սկզբունքների նկատմամբ նվիրվածության օրինակ» է, քանի որ երկիրը պետք է «վերադառնա օրենքի գերակայության և սահմանադրական կառավարման դաշտ»։

«Տիսա» կուսակցությունն ունի խորհրդարանական երկու երրորդի մեծամասնությունը, որն անհրաժեշտ է 73-ամյա Բակային առաջին փուլում ընտրելու համար՝ առանց ընդդիմության աջակցության։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31