Եթե Նիկոլն է ՀՀ-ն ներկայացնում, ուզում է՝ կոսմոս գնա, դրական արդյունք չի լինելու. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող չմեկնել ՌԴ-ում ԵԱՏՄ խորհրրի նիստին, քանի որ 2024 թվականին Հայաստանը ստանալու էր Եվրասիական տնտեսական միությունում նախագահողի դերը:

«Եթե Նիկոլ Փաշինյանը չգնար, ուղիղ եթերում Նոր տարվա ուղերձի փոխարեն՝ բացահայտ հայտարարելու էր՝ ժողովուրդ ջան, ես Հայաստանի տնտեսության հերն անիծեցի, որովհետև ՀՀ տնտեսության բոլոր ձեռքբերումները պայմանավորված են բացառապես ՀՀ-ի՝ ԵԱՏՄ մտնելու Սերժ Սարգսյանի՝ դեռ 2013 թվականի որոշմամբ»,- «Դիզելի գործով» դատական նիստից հետո 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ պարզաբանեց նա:

Ռուսական հարթակներում բանակցային գործընթացները շարունակելու մասին մեր դիտարկումներին ի պատասխան՝ հանրապետական գործիչը դա պայմանավորեց մի քանի գործոններով:

«Առաջինը ռուսական ռազմական ուժի հաջողությունն էր ուկրաինական ճակատում, ՌԴ դեմ իզոլյացիայի՝ Արևմուտքի քաղաքականության ձախողում, և ռուսական արջի աշխարհաքաղաքական կշռի կտրուկ ավելացումը՝ թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում:

Կարդացեք նաև

Երրորդը Թուրքիայի գործոնն է. ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ վախերը շատ կարևոր նշանակություն ունեն, և չեմ բացառում, որ թուրք-ադրբեջանական հուշման արդյունքում է նա հայտնվել այնտեղ:

Թուրք-ադրբեջանական տանդեմն արևմտյան հարթակից ստացավ այն, ինչ իրեն պետք էր (արևմտյան հարթակը թաղեց Արցախի հարցը, և այն նվիրեց Ադրբեջանին), այժմ ստանալու բան չունեն,  իրեն ասել են՝ ուզում ես մեզ հետ հանդիպել՝ կգաս Սանկտ Պետերբուրգ,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը, ապա 2024 թվականի քաղաքական սպասումների մասին նկատեց,- Եթե Նիկոլը եղավ, գնալու ենք վերջնական գերեզման՝ որպես անկախ պետություն, և այդ իմաստով էական չէ՝ Նիկոլը Պիտե՞ր կգնա, Մոսկվա՞ կգնա, թե՞ Փարիզ, Բրյուսել ու Վաշինգտոն. եթե Նիկոլն է ՀՀ-ն  ներկայացնում, ուզում է՝ կոսմոս գնա, դրական արդյունք չի լինելու»:

Ընդդիմության անելիքների մասին լրագրողների հարցերին անդրադառնալով՝ քաղաքական գործիչը նշեց շարունակական պայքարի անհրաժեշտության մասին:

Տեսանյութեր

Լրահոս