Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ

Օմանի ծոցում կոնտեյներատար նավ է ենթադրաբար հրթիռային հարվածի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ծովային անվտանգության ծառայության աղբյուրներին։

«Հրթիռը, ենթադրաբար, ընկել է կոնտեյներատար նավի վրա Օմանի ծոցում՝ Պակիստանի ափերի մոտ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել էր Օմանի ծոցում լցանավի և «ռազմական ուժերի» մասնակցությամբ միջադեպի մասին: UKMTO-ի հրապարակած քարտեզի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Օմանի ծոցում՝ Պակիստանի Գվադար քաղաքից հարավ-արևելք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31