««Ինչո՞ւ ես» հարցի պատասխանը ես խուսափում եմ բարձրաձայնել: Իմ ընտանիքը ենթադրում էր, որ ընտրությունը պիտի կանգնի հենց ինձ վրա, և իմ լիազորությունների դադարեցումը ոչ այնքան պայմանավորված էր որոշումների տրամադրման ուշացմամբ, որքան իմ ընտանիքի կազմի կոնկրետ անձով (իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան՝ Աննա Փիլոսյանի ամուսինը.- Գ.Ս.)»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Աննա Փիլոսյանը, ում լիազորությունները դադարեցվել են նախորդ տարեվերջին:
Վերջապես Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ որոշումը, ում լիազորությունները ԲԴԽ-ն միաձայն, այդ թվում՝ վարույթին մասնակից երկու դատավոր-անդամների՝ Արթուր Աթաբեկյանի և Քրիստինե Մկոյանի կողմ ձայներով, դադարեցրել էր այս տարվա հուլիսի 3-ին:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից լիազորություններն այս տարվա հունվարին դադարեցված Սուրեն Անտոնյանի գանգատը մտել է կոմունիկացիայի փուլ:
Արմեն Աշոտյանը, ի դեպ, իր ներկայիս խցում կարող է Նիկոլ Փաշինյանին ուղղված երկտող թողնել, որը վերջինս կարդա արդեն «Բերդի հակառակ կողմում»։
Առանց լրատվամիջոցների ներկայության, փակ դռների հետևում Կարեն Անդրեասյանը որոշեց դադարեցնել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։
Մայիսի 26-ին Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողների փաստի առնչությամբ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, սակայն, լուրջ ակնկալիքներ չունի Արցախի շրջափակման հարցով միջազգային կառույցների որոշումներից:
Արցախի ամբողջական շրջափակմամբ պայմանավորված՝ 168.am-ի արտակարգ թողարկման Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավապաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանն է:
Օգոստոսի 25-ից հետո Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում, Աղավնո և ներքին Սուս գյուղերում այլևս որևէ հայ չկա, նրանք բոլորը տեղահանվել էին։ Մինչև տեղահանվելը՝ օգոստոսի 5-ին, Արցախի տարածքային կառավարման նախարարն այցելել էր Բերձոր քաղաք, հանդիպել գյուղերի բնակիչների ու ղեկավարների հետ և հորդորել մինչև օգոստոսի 25-ը դուրս գալ այդ տարածքներից, քանի որ այն անցնելու է թշնամու հսկողության տակ։
Հուլիսի 27-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
168.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ առնվազն ընկալելի չէ գործող իշխանության այսօրվա հռետորաբանությունը: Հայկական կողմը հետևողական չէ այս հարցում:
Օրեր առաջ կառավարության դիմաց էին հավաքվել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարազատները՝ պահանջելով վերադարձնել մոտ երկու տարի գերության մեջ պահվող իրենց հարազատներին: Կառավարությունից, բնականաբար, արձագանք չեղավ, քանի որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է և կնոջ հետ մեկնել է արշավի: