Մայիսի 26-ին Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողների փաստի առնչությամբ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, սակայն, լուրջ ակնկալիքներ չունի Արցախի շրջափակման հարցով միջազգային կառույցների որոշումներից:
Արցախի ամբողջական շրջափակմամբ պայմանավորված՝ 168.am-ի արտակարգ թողարկման Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավապաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանն է:
Օգոստոսի 25-ից հետո Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում, Աղավնո և ներքին Սուս գյուղերում այլևս որևէ հայ չկա, նրանք բոլորը տեղահանվել էին։ Մինչև տեղահանվելը՝ օգոստոսի 5-ին, Արցախի տարածքային կառավարման նախարարն այցելել էր Բերձոր քաղաք, հանդիպել գյուղերի բնակիչների ու ղեկավարների հետ և հորդորել մինչև օգոստոսի 25-ը դուրս գալ այդ տարածքներից, քանի որ այն անցնելու է թշնամու հսկողության տակ։
Հուլիսի 27-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
168.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ առնվազն ընկալելի չէ գործող իշխանության այսօրվա հռետորաբանությունը: Հայկական կողմը հետևողական չէ այս հարցում:
Օրեր առաջ կառավարության դիմաց էին հավաքվել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարազատները՝ պահանջելով վերադարձնել մոտ երկու տարի գերության մեջ պահվող իրենց հարազատներին: Կառավարությունից, բնականաբար, արձագանք չեղավ, քանի որ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է և կնոջ հետ մեկնել է արշավի: