Իրավական որոշումը թույլտվություն տալն է. դատարանը կանի՞, թե կաշկանդված կլինի, չեմ ուզում կանխատեսել

«Մեղադրողն ամեն գնով փորձում էր հասնել նրան, որպեսզի մենք միջնորդություն չներկայացնենք,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի բակում, Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստից հետո 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ նշեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նկատելով,- Իհարկե, դա ոչ միայն անօրինական վարքագիծ է, այլև ես քիչ առաջ ներկայացրեցի Վարդան Ջհանգիրյանի գործով ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ կայացրած որոշումը, որտեղ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում էին դիտարկվել այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել, և այդ գործընթացները համահունչ են Խաչատրյանի գործին»:

Ըստ նրա՝ իր այդ վարքագծով պետության ներկայացուցիչը նաև խոշտանգման հատկանիշներ է թույլ տալիս։

«Գոնե այս անգամ պիտի արձանագրենք, որ դատարանը, ի վերջո, գուցե քանի որ նախապես միջնորդություն ներկայացրել էի և փաստերը նշել էի, ինձ թվում է՝ ծանոթանալով և տեսնելով ակնհայտ նմանությունը Ջհանգիրյանի գործով որոշման հետ, այսինքն, որ այս դեպքում ևս խոշտանգում, վատ վերաբերմունք, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է տեղի ունեցել, հավանաբար, որոշեց թույլ տալ միջնորդության քննարկումը, իսկ դա իրականում առաջնահերթություն է․ չի կարող որևէ դեպքում վկայի հարցաքննությունն ավելի կարևոր շահ լինել, քան հրատապ միջնորդությունը, որը կյանքի կարևորություն է իրենից ներկայացնում,- ասաց փաստաբանը և հավելեց, որ Գագիկ Խաչատրյանի առնչությամբ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմում ներկայացրել,- Մենք հուսով ենք, որ այս պրոցեսները եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում տեղի չունենան, ապա Եվրոդատարանի կողմից որոշում կայացվի պարտավորեցնելու մասին»։

Դատարանից ակնկալիքների մասին մեր մյուս հարցադրմանն ի պատասխան՝ Երեմ Սարգսյանը շեշտեց, որ իրավական որոշումը թույլտվություն տալն է, սակայն դատարանը կանի՞, թե՞ կաշկանդված կլինի, չցանկացավ կանխատեսել:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս