«Մարդիկ մեղավոր չեն, որ ասֆալտի վրա են ուշադրություն դարձնում, մեղավոր չեն, որ նրանց համոզել են, թե Փաշինյանն անճար է և չի կարող ոտք գցել գելերի հետ։ Մոլորված հասարակության հետ տարվում է շատ կոնկրետ աշխատանք, որ՝ եթե «Նիկոլը չլիներ Հայաստանը չի լինի», և ցավալի է, որ մեր խեղճ ժողովրդի մի հատվածի համար, այո՛, կարող է կողմնորոշիչը լինել ասֆալտը»,- խոսքը եզրափակեց Սողոմոնյանը։
Վերջին շրջանում շատ է քննարկվում Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի փոփոխության նախագիծը, որի հիմնավորման մեջ ներկայացված չէ, թե ինչ հետազոտություններ, վիճակագրական տվյալներ, միջազգային փորձի ուսումնասիրություն է ընկած հիմքում:
«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանին հեռացրել են Մայր բուհից: 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա ասաց՝ 16 տարի դասավանդել է ԵՊՀ-ում, և 10 տարուց ավելի վարչական պաշտոններ է զբաղեցրել՝ փոխդեկան, գիտական քարտուղար, պրոռեկտոր:
«Եթե Մերձմերձավոր Արևելքը խառնվում է և Իրանն էլ ներքաշվում է դրա մեջ, մենք կարող ենք սպասել, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված սրացումներ կարող են տեղի ունենալ: Օգտվելով Իրանի խառը վիճակից՝ կարող է Ադրբեջանի կողմից՝ ագրեսիա, իսկ Թուրքիայի կողմից՝ դրա պաշտպանություն տեղի ունենալ: Մանավանդ, որ վերջերս Էրդողանն էլ որպես հարաբերությունները կարգավորելու նախապայման՝ նշել է «Զանգեզուրի միջանցք»-ի իրագործումը»:
Ռուսաստանի իշխանությունները կալանավորել են Պաշտպանության նախարարության ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ գեներալ-մայոր Վլադիմիր Շեստերովը ձերբակալվել է խարդախության կասկածանքով:
«Հաճախ ներքաղաքական լարված իրավիճակներում սահմաններին լարվածության վերաբերյալ ադրբեջանական կողմից ապատեղեկատվություն է դաշտ նետվում՝ անհրաժեշտության դեպքում էսկալացիա հրահրելու համար, որպեսզի դրանով հիմքեր տան Փաշինյանին՝ ռազմական դրություն կամ արտակարգ դրություն, պարետային ժամ երկրում մտցնելու համար։ Պարզից էլ պարզ է՝ ադրբեջանցի պաշտոնյաները բացահայտ աջակցում են Փաշինյանին»,- ասաց Սողոմոնյանը։
«Ասել են՝ փողերը կստանաք միայն այն դեպքում, երբ կուլիսներում ձեռք բերված պայմանավորվածությունները կկատարեք հավուր պատշաճի»,- ընդգծեց միջազգայնագետը՝ ՀՀ իշխանության կողմից նման պարտավորություն դիտարկելով՝ ինչպես Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս հանելու գործընթացը, այնպես էլ՝ ռուսական ազդեցության թուլացումը մեր տարածաշրջանում։
«Իհարկե, Էրդողանն ու Ալիևը չեն պահանջի, որ Հայաստանի իշխանությունը միանգամից հայտարարի Հանրապետության լուծարման մասին, նրանք քայլ առ քայլ են դա պահանջելու, անելու են այնպես, որ Հայաստանի Հանրապետությունը քայլ առ քայլ մոտենա պետականության իր վախճանին, իսկ դրա առաջին քայլերից մեկը Հայաստանի Սահմանադրությունը փոխելն է լինելու»։
Հայաստանի պարագայում, ցավոք, դրա հակառակն է տեղի ունենում, ավելի կրավորական, ավելի համաձայնողական, հանձնվողական արտաքին քաղաքականության է բերում ինքնության փոփոխության գործընթացը: Այդ գործընթացը Ձեր նշած անձի (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին։- Ն. Ս.) կարևոր հանձնարարությունն ու առաքելությունն է, և դա ավարտին հասցնելու համար է իրեն պետք երաշխավորված իշխանություն»,- վստահ տեսակետ հայտնեց Մենուա Սողոմոնյանը:
«Հայաքվե» նախաձեռնությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրականացնում է նաև դիտորդական առաքելություն: Լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը պարզաբանեց, թե ինչու են ստանձնել այս առաքելությունը. «Մենք մի շարք քննարկումներից հետո եկանք այն եզրակացության, որ ժամանակահատվածում, երբ ԿԸՀ-ն զբաղված է «Հայաքվե»-ի՝ ստորագրահավաքի փուլում մեզ միացած քաղաքացիների ստորագրությունները վավերացնելով, իսկ մենք այդ ընթացքում ունենք կազմակերպչական և հանրային վստահության ռեսուրս, որը կարող ենք օգտագործել, շատ կարևոր է՝ այն քաղաքական գործընթացը, որն այսօր տեղի է ունենում ընտրությունների համատեքստում, կարողանանք դրան օգտակար լինել»:
5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ իշխանությունը թիրախավորում է նահատակ տղաների ծնողներին, մարդկանց, որոնք իրենց զոհողությունն արժևորելու համար պայքարի են գալիս, սակայն սարքովի գործերով նրանց լռեցնում են։
«La Repubblica»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը, ինչը լուրջ մտահոգության առիթ է: Ըստ Փաշինյանի՝ Ռուսաստանն ինքն է հեռանում մեր տարածաշրջանից. «Մի օր կարող ենք արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ: Լաչինի միջանցքը, որ պետք է լիներ ռուս խաղաղապահների հսկողության տակ, նրանց հսկողության տակ չէ. երկու պատճառ կարող է լինել՝ կա՛մ ՌԴ-ն չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ, կա՛մ չի ուզում, երկուսն էլ մեր տեսակետից խնդրահարույց է»:
5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Ստեփանավանի քաղաքապետարանում ապօրինի արգելել են «Հայաքվեի» ստորագրահավաքը։
Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ: Մենուա Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ ի վերջո, ի՞նչ նպատակ են հետապնդում Փաշինյանի այս հայտարարությունները, եթե ինքն էլ է խոստովանում, որ Արևմուտքից որևէ երաշխավոր չկա:
«Սա վերաբերում է գործող իշխանությունների կողմից քաղաքական օպոնենտների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու հերթական դրսևորմանը»,- Մայր բուհից գումար հափշտակելու մեջ իրեն մեղադրելու մասին հրավիրված ասուլիսում ասաց ԵՊՀ դասախոս, դոցենտ, «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը: Նա նաև ընդգծեց, որ իրեն վերագրվել է հանցանքի մեղադրանք՝ պաշտոնական դիրք չարաշահելու, կոռուպցիոն սխեմայի մեջ լինելու, հովանավորչությամբ զբաղվելու հատկանիշներով, ինչի առնչությամբ ԵՊՀ-ին պատճառվել է 5.7 միլիոն դրամի վնաս:
Քաղաքագետի խոսքով՝ այսօր առերևույթ ոչ ի նպաստ Ադրբեջանի և Թուրքիայի տարածաշրջանային դասավորություն գոյություն ունի. «Թուրքիայում ստեղծված ներքին խնդիրները, տեղի ունեցող քաղաքական ակտիվ գործընթացները, սպասվող ընտրությունները, ընդդիմության միասնական ներկայացուցչի բավականին բարձր ռեյտինգը, այս ամենը որոշակիորեն խոսում է առայժմ Թուրքիայի շատ ակտիվ քաղաքականության՝ տարածաշրջանում իր համար նախընտրելի ճարտարապետությունը գծելու հնարավորությունների քչության մասին»:
Արցախյան շարժման 35-րդ ամյակին նվիրված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ընթացքում հնչած գաղափարները, քննարկված թեզերն այսօր համաժողովի կազմակերպիչներն ամփոփեցին համատեղ հայտարարությամբ:
«Այսպիսի սադրանքները, ցավոք, շարունակվելու են, դրանք կազմակերպված են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Սա առնվազն կարելի է դիտարկել՝ որպես կառուցվածքային բռնության դրսևորում, այսինքն՝ այն նպատակը, որ իրենց առաջ դրել են, բացի կոշտ ռազմական ուժի կիրառումից, իրագործում են նաև այսպիսի գործողություններով, փորձում են խափանել Արցախի և Հայաստանի միջև միակ պորտալարը, Արցախն առնել շրջափակման մեջ, արցախցիների մոտ ստեղծել վախի, ահաբեկման մթնոլորտ և նպաստել, որպեսզի արցախցիները լքեն իրենց բնակավայրերը»:
«Երեք կարևոր արձանագրում եմ ուզում անել: Առաջին՝ Ավետիք Չալաբյանի գործին առնչվող այս ապօրինությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ՀՀ-ում խախտված է սահմանադրական կարգը, և մեկ անձի կողմից իշխանության բոլոր թևերի իրավազորությունները ուզուրպացված են»,- այսօր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբանական թիմի և ընկերների համատեղ ասուլիսում ասաց «Համախմբում» շարժման անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը: