«Հայտարարությունները, որոնք հիմք չունեն, մեզ վրա «ծանր գին» են արժենում. Քաղբանտարկյալներով լցված պետությունը չես կարող տանել ԵՄ». Մենուա Սողոմոնյան

Անցնող Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանն իր հերթական ճեպազրույցի ժամանակ խոսելով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մասին, հայտարարեց, որ այս երկու կառույցները Հայաստանին անհրաժեշտ են այնքան ժամանակ, մինչև հայ ժողովուրդը կկայացնի իր որոշումը, թե կոնկրետ ո՞ր կառույցում է ուզում մնալ։

Միջազգայնագետ, «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն անպատասխանատու անձնավորություն է՝ թե որտեղ կլինի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ ԵՄ-ում, նաև աշխարհաքաղաքական պայմաններից է կախված։

«Փոքր պետության արտաքին քաղաքականությունը շատ ավելի իրեն հիշեցնում է ռեակցիա՝ արձագանք արտաքին պայմաններին, քան սեփական, այսպես ասած, ցանկությամբ իր ճակատագիրն ընտրելուն։ Դու չես կարող աշխարհագրություն հաղթահարել, աշխարհագրական ու քաղաքակրթական հանգամանքներ հաշվի չառնել։ ԵՄ-ին անդամ լինել ուզելը՝ այնպես չէ, որ միայն ցանկությունների մակարդակում պետք է լինի։ Քաղբանտարկյալներով ու բանտերով լցված պետությունը դու չես կարող տանել, Եվրոպական միության անդամ դարձնել, ինչքան էլ որ Եվրոպական միության կառավարման կառույցները կամ անդամ երկրներն իրենց աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ այսպիսի խոսույթը խրախուսեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մենուա Սողոմոնյանը։

Ըստ նրա, եթե նման երկիրը, քաղաքակրթական առումով, քաղաքական արժեհամակարգով հեռու է ԵՄ-ից, ուրեմն նշանակում է՝ ճամարտակելը սրիկայություն է, ինչպես որ Էդգար Ղազարյանն էր ասել։

Կարդացեք նաև

«Եվ զուտ այսպիսի հայտարարությունները, որոնք որևէ հիմք չունեն, այս պահի դրությամբ մեր վրա «ծանր գին» են արժենում, մեր շատ ապրանքների նկատմամբ սահմանափակումների տեսքով, իսկ հետագայում նաև, եթե այսպես շարունակվի, էներգետիկ սահմանափակումների, միգրացիոն տեղաշարժերի սահմանափակումների տեսքով»,- ընդգծեց Մենուա Սողոմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31