«Նիկոլը սատանա է. բերում է սուտ և կեղծիք, բերում է դավաճանություն և խավար, իսկ դրա դեմ պայքարի միջոցը լույսն է, որն այս օրերին կարողանում է բերել հենց եկեղեցու սպասավորը»,- ասաց Նիկոյանը։
«Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ այս վարչախումբը մեկ նպատակ ունի՝ հեռացնել քաղաքական դաշտից բոլոր այն գործիչներին, որոնք առավել ակտիվ են քաղաքական դաշտում պայքարում այս թուրք-ադրբեջանական գործակալների դեմ։ Եվ գնալով՝ այդ պայքարն ավելի է խստանալու, որովհետև հասարակության ավելի շատ հատվածներ են այսօր հասկանում, թե ինչ ողբերգության է բերել այս թուրք-ադրբեջանական գործակալների իշխանությունը»։
ՀՀԿ ԳՄ անդամների ու Ամասիայի բնակիչների հանդիպման մասնակիցներին միավորող կարևորագույն հարցերը կրկին երկրի անվտանգությունն էր ու դրանից բխող հետևանքների գիտակցումն արթնացնելը: Հավաքվել էին, որպեսզի միասին տարբերակ գտնեն՝ դրանցից խուսափելու համար:
ՀՀԿ ԳՄ անդամների 7 մարզեր կատարած այցերի ընթացքում քննարկվել են ամենատարբեր օրակարգային խնդիրներ՝ անվտանգային հարցերից մինչև սոցիալական: Այս անգամ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչների հետ հանդիպեցին: Մարզային այցելությունների նպատակն է՝ հենց տեղում լսել մարդկանց երկրում առկա խնդիրների և ստեղծված իրավիճակի մասին, նրանց կարծիքն ու մոտեցումներն իմանալ հնարավոր սպառնալիքները միասնաբար կանխելու ու դրանց դեմ պայքարելու համար:
ՀՀԿ ԳՄ անդամները Հայաստանի արդեն 7-րդ մարզն են այցելել: Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչների հետ հանդիպման նպատակն անկեղծ ու անկաշկանդ զրույցներն էին: Իսկ գյումրեցիների հետ հանդիպումները, ըստ Սամվել Նիկոյանի, գրեթե միշտ են արդյունավետ անցնում: Այստեղ ոչ միայն երկրով մտահոգվողներ կան, այլև առկա խնդիրները լուծելու հստակ առաջարկներ ներկայացնողներ:
«Սա ոչ թե հների ու գործող իշխանությունների պայքար է, ոչ թե նախկինների ու ներկաների պայքար է, ոչ էլ զուտ իշխանություն վերադարձնելու կռիվ է: Սա բավականին լուրջ, շատ ծանր, կարելի է ասել, ճակատագրական նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ հանրային երկխոսության օրակարգ է»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
«Զենքը կարտոշկա չի, որ ամեն մեկին վաճառեն: Նայում են, թե գնորդն ով է, ինչ կարող է անել այդ զենքով, ինչ՝ չէ: 6 մլրդ-ի տեխնիկան տարել-հանձնել է: էսքանից հետո ո՞վ կարող էր հաղթել, այսքանից հետո սրանց զե՞նք կտան»,- հարց հնչեցրեց ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարարը:
«Միգուցե հնարավոր էր 5 շրջանները հանձնելով՝ մինչև 2012 թվականն Արցախի հարցին լուծում տալ: Ասեմ ավելին, իմ սեփական ու սուբյեկտիվ կարծիքով, այս ամենը տեսնելով, հասկանում եմ, որ թուրքն իր աֆերիստությունն է անելու, թուղթը չի ստորագրելու, քիչ-քիչ առաջ է գալու»,- համոզմունք հայտնեց Ալավերդու բնակիչը:
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ դաշնակիցներին պետք է ընտրել՝ առաջնորդվելով նախկին փորձով ու նրանով, թե որքանով են այդ հարաբերությունները ձեռնտու մեզ: Իսկ ներկա իշխանությունների գործողություններն ուղիղ սպառնալիք են հայոց պետականությանը:
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներն այս անգամ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում էին: Եկել էին հենց տեղում ծանոթանալու մարդկանց անհանգստացնող խնդիրներին: Լսելու ու պարզաբանելու, քննարկելու ու միասին գտնելու առաջնահերթ խնդիրների լուծումները:
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անվտանգային ահագնացող մարտահրավերներին և, ի թիվս այլ հարցերի՝ կարևորեց ներքին համերաշխության անհրաժեշտությունը:
«Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհաս կապիտուլյանտն իր գնահատականներում անկեղծ է եղել, ինքը որ ասում է՝ մեր նավը պետք է հասցնենք մեր նավահանգստին, դա էլ է ճիշտ ասում, պարզապես մեր նավահանգիստն ու Նիկոլի նավահանգիստը տարբեր են, մեր նավահանգիստը Հայաստան աշխարհն է, իր նավահանգիստը՝ պանթուրքիստական ծրագիրը»,- այսօր «Նիկոլ Փաշինյան. Մահաբեր հնգամյակ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Արցախը հանձնենք, որ լավ ապրենք» դավաճանական աշխարհայացքը բերեց հերթական կորուստների, կրկին ապացուցելով, որ «Արցախը հանձնենք, չենք ապրի» մոտեցումն է իրականում հայ ժողովրդի անվտանգության գրավականը։