Բաժիններ՝

Ամեն ինչ քանդվում է. ադրբեջանցին դժգոհում է Աղդամում նորակառույց շենքերի որակից

Ադրբեջանական սոցիալական ցանցերում ու ընդդիմադիր լրատվամիջոցներում Ակնայից (Աղդամ) նկարահանված մի տեսանյութ է տարածվել, որի հեղինակը դժգոհում է նորակառույց շենքերի ու ենթակառուցվածքների անմխիթար վիճակից։ Ըստ քաղաքացու՝ պետական բյուջեից հատկացված միլիոնավոր դոլարներով կառուցված շենքերի հարակից տարածքներն ու հիմքերը քանդվում և փլուզվում են։

«Նայեք, թե ինչպես են աշխատում։ Ղարաբաղում միլիոնավոր միջոցներով կառուցված շենքերը բոլոր կողմերից փլուզվում են։ Բոլոր շենքերի առջևի, ետևի, աջ ու ձախ հատվածներում նույն պատկերն է՝ շատ անմխիթար վիճակ»,- նշում է տեսանյութի հեղինակը՝ մեղադրելով պատասխանատուներին ու տեղական լրատվամիջոցներին իրականությունը թաքցնելու և կեղծարարության մեջ։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքների որակը դառնում է բուռն քննարկումների ու դժգոհությունների առիթ։ Ավելի վաղ աղմկահարույց տեսանյութեր էին տարածվել նաև Բերձորից (Լաչին), որտեղ բնակիչները ցույց էին տալիս կատարված աշխատանքների վատ որակը և հայտնում, որ ադրբեջանցիները լքում են քաղաքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031