
#ՀԻՄԱ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ` #ՈՒՂԻՂ
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին վկա Անի Ղանդիլյանի հարցաքննությունը շարունակվեց:
Հաջորդիվ հարցաքննվեց մյուս վկան՝ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Իրինա Մալխասյանը: Վերջինս ասաց՝ անդամ է՝ սկսած 2014թ.-ից: Աշոտյանին էլ հենց հոգաբարձուների խորհրդից գիտի, որը նախագահում էր հենց ինքը՝ Աշոտյանը:
«Ես բացարձակապես չեմ կարող հստակ հիշել տասը տարի անց նիստերի մանրամասնությունները, այս երևույթի մասին տեղեկացել եմ հաջորդ ռեկտոր պարոն Մուրադյանի ժամանակ, երբ տեղի ունեցան ստուգումներ և նշվեց այս գործի մասին, որի մասին տեղեկության չեմ տիրապետում»,- ասաց վկան:
Մյուս վկան` Սամվել Գալստյանը, թեև ներկայացել էր, բայց ժամանակի սահմանափակման առումով չհարցաքննվեց, խնդրեցին գնալ ու ներկայանալ հաջորդ դատական նիստին: Իրինա Մալխասյանի հարցաքննությունն ընդհատվեց:
Այսօրվա դատական նիստին Իրինա Մալխասյանի հարցաքննությունը շարունակվեց:
Մանրամասները՝ տեսանյութում: