Սրանք լավ հասկանում են, որ պառակտումն իրենց իշխանության երաշխիքն է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անվտանգային ահագնացող մարտահրավերներին և, ի թիվս այլ հարցերի՝ կարևորեց ներքին համերաշխության անհրաժեշտությունը:

«Ինչպե՞ս կարող է պառակտված հասարակությունը հաջողություն ունենալ,- նկատեց հանրապետական գործիչը՝ ներկայացնելով վերջին  տարիներին հայաստանյան իրականության մի դրվագ,- Հերը տղու հետ չի խոսում, որովհետև հերը «նիկոլական» է, տղան՝ նորմալ մարդ (այս իրավիճակում նիկոլականը չի կարող քաղաքական իմաստով նորմալ լինել. կարող է՝ լավ մարդ լինի, գնաս իրենց տուն, քեզ հյուրասիրի, սակայն ակնհայտ է, որ այդ մոլորվածությունն ինքնին սպառնալիք է հասարակության համար)»:

168.am-ի հարցին, թե ինչպե՞ս պետք է լինի հասարակության համերաշխությունը, ինչպե՞ս եք պատկերացնում, օրինակ, այն մարդկանց հետ միավորումը, որոնք 2018 թվականին հենց Ձեր իշխանությանն են դավաճանել, Արտակ Զաքարյանը պատասխանեց.

«Մեզ, որ դավաճանել են, դա չարիքի փոքրագույնն է. մենք դա մոռացել ենք, քինախնդիր չենք: Պետք է հասկանալ, որ ադրբեջանցին, թուրքը, հաջորդ սպառնալիքը, որ եկավ, չի ասելու՝ սա նիկոլական է, սա նախկին է, սա՝ ներկա, և այլն,- նշեց նա՝ օրինակ բերելով Իսրայելը, որտեղ այսօր իրար կողքի են նստել քաղաքական ուժեր, որոնք ժամանակին իրար ամենակոշտ ձևով են քննադատել,- Իսրայելի հասարակությունում էլ կային տարբեր տեսակի քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, այսօր այդ հայացքները ժամանակավորապես դրված են մի կողմ: Ինքը՝ իշխանությունը, պետք է դրա նախաձեռնողը լինի. սրանք լավ հասկանում են, որ պառակտումն իրենց իշխանության երաշխիքն է»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031