
Արմեն Աշոտյանին ողջ Հանրապետությունն է ճանաչում. Աշոտյանի գործով վկա

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին հարցաքննվում էր ԵՊԲՀ գնումների բաժնի պետ Ռուբեն Եգանյանը:
«Բուհ-ի ղեկավարի հանձնարարականի հիման վրա են արվել գնումները»,-դատախազի` իր ղեկավարած բաժնի գործառույթնռրին անդրադառնալով՝ ասաց Ռուբեն Եգանյանը: Վկայի խոսքով՝ ԵՊԲՀ-ն հանգստյան տներ ունեցել է, բայց շենքային պայմանները լավը չեն եղել, գնում կատարելիս սահմանափակում չկար, շեղումները բյուջեից թույլատրելի էին, բայց Հոգաբարձուների խորհրդի թույլտվությամբ:
Այսօրվա դատական նիստում հարցաքննվում էր ԵՊԲՀ տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանը: Մյուս վկան՝ Վաչիկ Սաղաթելյանը, թեև պատշաճ ծանուցվել է, սակայն դատական նիստին չէր ներկայացել:
Դատավոր Վահե Դոլմազյանի հարցին՝ ճանաչո՞ւմ է արդյոք վկան Արմեն Աշոտյանին, պատասխանեց Աշոտյանին ողջ Հանրապետությունն է ճանաչում:
Դատավորը հետաքրքրվեց` ծանո՞թ է արդյոք վկան գործի հանգամանքներին, ապա ի պատասխան վկայի հստակեցմանը, թե որ հանգամանքների մասին է խոսքը, սկսեց ներկայացնել գործը` տեղեկացնելով, որ խոսքը չարաշահումների մասին է: Սամվել Բարոյանն ասաց` պատկերացում չունի ինչ չարաշահման մասին է խոսքը:
«Ես ինչքան աշխատել եմ, չեմ նկատել որևէ չարաշահման դեպք»,-ասաց վկա Բարոյանը:
Այնուհետև վկային հարցեր ուղղեց հանրային մեղադրողը: Վկան ասաց՝ նախկին հանգստյան տունը վթարային էր, իմաստ չի եղել ներդրում անել։
Արհեստակցական կազմակերպությունների մասին հաիցադրմանն ի պատադխան էլ՝ նշեց, որ ինքը «Հերացի» արհեստակցական կազմակերպության ի անդամ է, որի նախագահը Մարթա Սիմոնյանն էր, նախորդ արհեստակցական միության ղեկավարի մասին լավ չէր հիշում, թեպետ այդ կազմակերպության շահառու նախկինում ևս եղել է ։ Դատախազի հարցին ի պատասխան` համեմատության մասին, նշեց, որ ավելի ակտիվ է եղել Մարթա Սիմոնյանի ժամանակ
Պաշտպանության կողմը` Նարիմանյանի փաստաբանը, հետաքրքրվեց վկայից՝ Սևանում գտնվող «Եթեր» հանգստյան տան մասին` ինչ վիճակում էր: Ի պատասխան` Բարոյանը կրկնեց, որ տաք ջուր չի եղել, կոյուղու վիճակը վատ էր, անձրևաջրերը թափանցել են, գույքը քայքայված է, ալյումինից դուռ ու պատուհաններ էին, տանիքը պետք է փոխվեր, սենյակներում պետքարաննեիը վատ վիճակում էին, միայն կենտրոնական հատվածն է քիչ թե շատ բարվոք վիճակում եղել, քանի որ միայն կենտրոնական հատվածում է տանիքի վիճակը լավ եղել: Ամենավստ վիճակը, ըստ վկայի, ճաշարանն էր:
Հաջորդիվ վկային հարցեր ուղղեց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Նշեցիք` Ձեր աշխատելու ժամանակահատվածում ԵՊԲՀ-ն ունեցել է 2 պանսիոնատ` Սևանի ու Դիլիջանի, մինչև ե՞րբ է աշխատել Դիլիջանի հանգստյան գոտին։ 2015թ.-ին պատկանո՞ւմ էր բժշկականին, հիշու՞մ եք ում է հանձնվել»,-հարցին՝ Բարոյանը պատասխանեց՝ չի հիշում:
Վկան նկատեց նաև, որ ոորպես տնտեսական վարչության պետ՝ պսրտսվորություն ուներ խնայել համալսարանի միջոցները: Շենքը վատ վիճակում է եղել, իմաստ չի եղել ներդրում անել:
Ըստ նրա՝ եթե «Ծովասար» հանգստյան գոտուց գույքը գաղտնի ձեռք բերելու միտում լիներ, նախնական գնահատում անելու դեպքում իմաստ չէր ունենա ռեկտոր Նարիմանյանի հանձնարարականը:
Հաջորդիվ վկային հարցեր ուղղեց դատավոր Վահե Դոլմազյանը:
«Դուք Աշոտյանին ճանսչում եք որպես պաշտոններ զբաղեցրած անձի՞, թե որպես համալսարնի հետ կապ ունեցող անձի» հարցին՝ վկա Բարոյանը պատասխանեց՝ Արմեն Աշոտյանին ճանաչում է որպես ակտիվ քաղաքկան գործիչ, կրթության նախարար, բուհի բոլոր միջոցառումների ակտիվ մասնակից և հոգաբարձուների խորհրդի նախագսհ»:
Դատավորի հարցերից հետո դատախազը հակասություն տեսավ վկայի դատռաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև ու միջնորդեց հրապարակել դրանք: Դատավորը գույքերի մասին հակասությանն առնչվող դրվագում հակասություն չտեսավ: Դատախազը պնդեց, Աշոտյանի պաշտպաններ Մելիքյանն ու Աթանեսյանը հակադարձեցին՝ հակասություններ չկան: Դատավորը միջնորդությունը բավարարեց մասնակի՝ միայն գույքերի-ընդունման հանձնման մասով:
Վկայի հարցաքննությունը հետաձգվեց Մարթա Սիմոնյանի ու դատախազի` այլ դատական նիստի մասնակցությամբ պայմանավորված:
Նիստի ավարտին տեղեկացվեց, որ մյուս վկան՝ Վաչիկ Սաղաթելյանը հեռախոսով տեղեկացրել է, ո դատական նիստին իր չմասնակցելու պատճառը ոտքի կոտրվածքն է:
Նիստի ավարտին Ռուբեն Մելիքյանը նաև միջնորդեց, որ քննեն Արմեն Աշոտյանի կողմից իր մոր ժառանգությունը ընդունելու հնարավորությունը: Դատավորը միջնորդության քննարկումը հետաձգեց:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 24-ին՝ ժամը 16.00-ին: