Միշտ չէ, որ ընթացող գործընթացները տեսանելի են հասարակության համար. Գագիկ Մինասյան

«Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ այս վարչախումբը մեկ նպատակ ունի՝ հեռացնել քաղաքական դաշտից բոլոր այն գործիչներին, որոնք առավել ակտիվ են քաղաքական դաշտում պայքարում այս թուրք-ադրբեջանական գործակալների դեմ։ Եվ գնալով՝ այդ պայքարն ավելի է խստանալու, որովհետև հասարակության ավելի շատ հատվածներ են այսօր հասկանում, թե ինչ ողբերգության է բերել այս թուրք-ադրբեջանական գործակալների իշխանությունը»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:

Հանրապետական գործիչը հավելեց՝ պետք է  իշխանություններին վռնդել, որպեսզի այն ընթացքը, որը արյուն-քրտինքով, սխալներով, հաջողություններով սկսել են դեռ 1988 թվականից, իրականացնեն:

Հարցին՝ կա՞ իշխանություններին հեռացնելու գործընթաց, Մինասյանը պատասխանեց․

«Դրսևորումները, կարծում եմ՝ ոչ այնքան ցայտուն են, բայց տարբեր գործընթացներ գնում են։ Միշտ չէ, որ այդ գործընթացները տեսանելի են լինում հասարակության լայն հատվածների համար, միշտ չէ, որ այդ գործընթացներից մենք՝ քաղաքական գործիչներս, գոհ ենք, բայց պրոցեսը գնում է»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829