ԱՄՆ–ն թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին. Իսրայելի ՊՆ ղեկավար
Միացյալ Նահանգները Իսրայելին թույլտվություն չեն տալիս հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Մենք շատ ենք ցանկանում հարձակվել Իրանի էներգետիկ օբյեկտների վրա։ Ներկայում ԱՄՆ-ն դրա թույլտվությունը չի տալիս՝ ելնելով նրանից, որ Իրանը կարող է հարված հասցնել հարևան երկրներին՝ հրահրելով նավթային ճգնաժամ»,- իսրայելական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Կացը։
Իսրայելի ՊՆ ղեկավարը կրկին ընդգծել է, որ եթե Իրանը հարձակվի, հզոր պատասխան կստանա։

