Արարատի մարզում միասնական երթուղի դուրս կգան 87 նոր տրանսպորտային միջոց
Արարատի մարզում երթուղի դուրս կգան 87 նոր տրանսպորտային միջոց։ Տեղեկությունը հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի համայնքապետերի հետ ծանոթացել է մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին։
Նախարարընոր ավտոբուսներից մեկով փորձնական երթևեկել է Արտաշատում։
Տրասպորտային միջոցների մի մասը հարմարեցված են հատուկ կարիքներ ունեցող ուղևորների համար, հագեցած են օդափոխության համակարգերով։

