«Ոչ ոք չի կարող ինձ ասել՝ ում ինչ վաճառեմ». Թրամփը՝ Թուրքիային F-35-եր տալու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դժգոհությանը՝ կապված Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հետ։

Վաշինգտոնից Միչիգան մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ զրուցելիս Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է. «Թուրքիան ինձ համար հիանալի դաշնակից է եղել: Նա (Էրդողանը) իմ ընկերն է: Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ում ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք: Թուրքիան մեծ դաշնակից է»։

ԱՄՆ նախագահը նաև բարձր է գնահատել Թուրքիայի ռազմական հզորություն՝ նշելով. «Թուրքիան հիանալի և շատ հզոր երկիր է: Հոյակապ բանակ ունեն՝ շատ մեծ և ուժեղ, նաև հիանալի զինտեխնիկա ունեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031