«Ա՛յ տղա, ես քեզ չելենջ եմ անում, վերադարձիր Սերժ Սարգսյանի բանակցային կետին». Շարմազանովը՝ Փաշինյանին
«Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհաս կապիտուլյանտն իր գնահատականներում անկեղծ է եղել, ինքը որ ասում է՝ մեր նավը պետք է հասցնենք մեր նավահանգստին, դա էլ է ճիշտ ասում, պարզապես մեր նավահանգիստն ու Նիկոլի նավահանգիստը տարբեր են, մեր նավահանգիստը Հայաստան աշխարհն է, իր նավահանգիստը՝ պանթուրքիստական ծրագիրը»,- այսօր «Նիկոլ Փաշինյան. Մահաբեր հնգամյակ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ 2018 թվականի իշխանազավթում օպերացիան թուրք-ադրբեջանական շահառուների կողմից հովանավորվող օպերացիա է եղել.
«Դրա մասին 2018 թվականին խոսել է Ադրբեջանի նախագահ, Նիկոլ Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկեր Իլհամ Ալիևը, որն ասել է՝ Սերժ Սարգսյանի քաղաքական իշխանության հեռացման գործում Ադրբեջանն ունեցել է իր ծանրակշիռ լուման…»:
Անդրադառնալով Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացին, Էդուարդ Շարմազանովն ասաց.
«Ազգային ժողովում ասում է՝ ես չեմ հասցրել բանակցել: Իսկ ո՞վ էր Ազգային ժողովում հայտարարում՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ, ո՞վ էր հայտարարում՝ Ալիևը կառուցողական է, Ադրբեջանը կառուցողական մոտեցումներ ունի, ո՞վ էր Ստեփանակերտում հայտարարում՝ ի՞նչ փոխզիջում, ո՛չ մի փոխզիջում, մինչև Ադրբեջանը չճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը… ո՞վ էր հայտարարում, որ՝ ես սկսել եմ իմ սեփական, զրոյական կետից, ե՞ս, տիկին Զոհրաբյա՞նը, դո՞ւք, այդ հայտարարությունների հեղինակը կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանն էր:
Էդ էակը, 5 տարի է՝ վարչապետ է, չի հասկացել, որ 2018 թվականի մայիսի 8-ից, որ զավթեց վարչապետի աթոռը, այդ օրվանից առ այսօր բոլոր բացթողումների, մեղքերի, խնդիրների, կորուստների պատասխանատուն ու մեղավորն ինքն է:
Ի՞նչ էր մեզ խոստացել, գնացել և հայտարարել էր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», բայց այսօր Ազգային ժողովում Ալիևից շատ ավելի փայլուն հիմնավորում է, որ Արցախն Ադրբեջան է, և վե՛րջ…
Նիկոլ Փաշինյանը կապանյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ բացահայտվեց Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, ասաց՝ միջանկյալ կարգավիճակ, և հանրաքվեով հնարավորություն է տրվելու վերջնական կարգավիճակի, բայց մի մեծամիտ բան էլ ասաց՝ ցանկացած պահի, երբ պետք լինի, ես էս թղթին կարող եմ վերադառնալ: Հիմա ես քեզ չելենջ եմ անում, ա՛յ տղա, դե հիմա վերադարձի՛ր, վերադարձի՛ր Սերժ Սարգսյանի բանակցային կետին, էն կետին, որ դու Կապանում ասուլիսի ժամանակ ասել ես, դե տղա՞ ես, վերադարձի՛ր…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում