#ՀԻՄԱ. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը. #ՈւՂԻՂ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է  Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին հարցաքննվում էր  ԵՊԲՀ առողջապահական իրավունքի խմբի վարիչ, իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանը, ինչից հետո Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը դատարանին միջնորդեց տնային կալանքի պայմաններում Արմեն Աշոտյանին ՀՀԿ ԳՄ անդամների հետ առցանց շփման հնարավորություն տալ, քանի որ իր պաշտպանյալը հանդիսանում է  ՀՀԿ փոխնախագահը: Ապա հրապարակեց ՀՀԿ ԳՄ անդամների անունները: Դատարանը, սակայն, լսելով կողմերին, մերժեց միջնորդությունը: Արմեն Աշոտյանը չի կարող առցանց շփվել ՀՀԿ ԳՄ անդամների հետ:

Այսօրվա դատական նիստին վկայի հարցաքննությունը չշարունակվեց: Մելիք Սողոմոնյանը չէր ներկայացել:

Պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց, որպեսզի Արմեն Աշոտյանն առցանց եղանակով միջազգային համաժողովի մասնակցության հնարավորություն ունենա: Խոսքը ԵԺԿ տարեսկզբի համաժողովի մասին է, որը տեղի է ունենալու Բրյուսելում:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Եվրոպայում կառավարող խոշորագույն քաղաքական ուժի մեծ եվրոպական ընտանիքի անդամ է: Վահե Դոլմազյանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել՝ հաշվի առնելով, որ հունվարի 13-ին ունեն նշանակված դատական նիստ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս