Ումի՞ց են դրանք ստացվում և ինչի՞ համար։ Այս հարցերն են, որոնք պատասխան են պահանջում, բայց մնում են անպատասխան։
Նիկոլ Փաշինյանն իրեն հատուկ աճպարարությամբ հերթական ինքնախոստովանական ցուցմունքը տվեց ԱԺ-ում:
Նախօրեին Մինսկում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի կողմից հիմա անցկացվող ցանկացած ընտրություն «Արցախը տանք՝ լավ ապրենք» անբարոյական թեզի ստուգատես է, հետևաբար ընդդիմությունը՝ հանրության հետ համարժեք աշխատանքի տեխնոլոգիաներով, կարող է տապալել արցախավաճառությունը Երևանում լեգիտիմացնելու ջանքերը։
Մենք ապրում ենք ոչ թե իրական, այլ «տեխնոլոգիական հեղինակությունների» ժամանակներում, որոնք, ի տարբերություն առաջինների, ծառայում են ոչ թե պետությանն ու հասարակությանը, այլ իրենց կերտողներին։
«Հիմա այդ կոնսենսուսը չկա։ Միջազգային այն դրությունը, որը ստեղծվել է կոնկրետ Ղարաբաղի պատկանելիության հարցի վերաբերյալ, կոնկրետ տարածաշրջանում կոմունիկացիոն կապերի բացման ուղղությամբ, այդ բոլորը, իհարկե, պետք է հաշվի առնել, ի գիտություն ընդունել, բայց և ուզում եմ բոլորին հիշեցնել, որ արտաքին լեգիտիմությունը ոչինչ է, եթե իշխանությունն ինքը երկրի ներսում չունի լեգիտիմություն»։
«Պրոֆեսիոնալիզմն այստեղ որևէ դերակատարում չունի, որովհետև ԱԳՆ-ում կան պրոֆեսիոնալ կադրեր, նաև ունենք բավականին լավ պատրաստված միջազգային իրավունքի մասնագետներ. այստեղ խնդիրն ավելի տրամադրվածության և քաղաքական կամքի ոչ միայն բացակայության, այլև դրան հակառակ գործողությունների իրականացման մեջ է»:
«ՀայաՔվեի» նախաձեռնող խումբն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում` նախաձեռնելով օրենսդրական նախագծի ներկայացում Ազգային ժողովին։
2018-ին հաջորդած տարիները ցույց տվեցին, որ իրականում ցանցը հաղթել էր ոչ միայն ու ոչ այնքան՝ այն ժամանակվա իշխանությանը, որքան՝ պետությանը, որին տիրապետելով՝ փողոցային ցանցը վերածվեց պալատական մեքենայի՝ ամենաուղղահայաց ավտոկրատիաներին հարիր բոլոր հատկանիշներով։
2018 թվականից հետո պետության ինստիտուցիոնալ հիշողությունը հասցնելով ամնեզիայի, Նիկոլ Փաշինյանը թողնելու է բացիլ, որն իրենից հետո արտահայտվելու է էպիլեպսիայի ախտանիշներով՝ պարբերաբար ցնցումներ հարուցելով այդ համակարգի համար։
«Հայրենի՞ք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկման ընթացքում ԲՀԿ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, «կադաստրի թղթի» մասին հայտարարություններին և շահարկումներին, նկատեց՝ դա նախ և առաջ՝ վիրավորական է բանական ու գիտակից մարդկանց համար:
Նիկոլ Փաշինյանի իշխանության քարոզչությունը հիմնված է տնտեսական ձեռքբերումների ներկայացման, դրանց՝ իրականից բազմապատիկ մեծ նշանակություն հաղորդելու ու որպես հետևանք՝ «լավ կյանքի» կեղծ պատրանք ստեղծելու վրա։ Անձամբ Նիկոլ Փաշինյանը, նրա կառավարության բոլոր անդամները առիթը բաց չեն թողնում թմբկահարելու «աննախադեպ» տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ցուցանիշի ավելացումը, զբոսաշրջիկների ու կապիտալի ներհոսքը, ասֆալտապատվող ճանապարհներն ու վերանորոգվող դպրոցները, և այդպես շարունակ…
«Հարցը պարկեշտ չեմ համարում, որովհետև չեմ կարծում, թե Արցախի ներքին գործերին միջամտելը և խառնվելը պատեհ է, բայց մյուս կողմից, կարծում եմ՝ ԼՂ-ում կա իշխանություն, որն ընտրված է և օրենսդրությամբ սահմանված իր լիազորություններն իրականացնում է և կիրականացնի: Քաղաքական ակտիվությունը վատ բան չէ»,- արձագանքելով հարցին՝ ի՞նչ եք կարծում, Արցախում իշխանափոխություն կլինի՞, և կա՞ արդյոք այնտեղ քաղաքական ճգնաժամ՝ հարցերին, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լրագրող Կարպիս Փաշոյանը համոզված է՝ համախմբումը բավականին բարդ և ոչ միշտ իրական հասկացություն է, և այն իրական կարող է լինել այն դեպքում, երբ դրա հիմքում լինի քաղաքական դոկտրին:
«Ցավոք, մենք այնպիսի ժամանակահատվածում ենք ապրում, որ բոլոր լավ գաղափարները, մոտիվացնող բառերը, բառիմաստները խեղաթյուրվել ու վարկաբեկվել են: Շատ հստակ հաշվարկներ են եղել և հիմա էլ շարունակվում են, այդ հաշվարկները, ես վստահ եմ, որ որոշակի կենտրոններից են ուղղորդվում»,- «Համախմբումը՝ որպես հայկական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ համախմբման մասին իր դիտարկումներն այսպես սկսեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի պետական գնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որպեսզի այն հնարավորինս լինի ճկուն և մոբիլ, միևնույն ժամանակ, պահպանի արդար մրցակցության սկզբունքը և հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երևույթներից, երրորդը՝ երաշխավորի պետական միջոցների ծախսման և ստացվող արդյունքի որակը»,- դեռևս 2019 թվականին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը, Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մայիսյան տոներին, վստահեցրեց՝ հայ ազգը միշտ եղել է պայքարի խրամատում և այսօր էլ չպետք է հարմարվի պարտվողական քաղաքականությանը:
Էդգար Ղազարյանը համոզում հայտնեց, որ անկախ նենգ դավաճանություններից՝ հայ ժողովուրդն ապրելու է պատմական սխրանքների ոգով, այդպես է դաստիարակելու սերունդներին:
«Իրենք ունեն մեկ չափման սանդղակ՝ իրենց իշխանությունն ու այդ իշխանությունը պահելը, և իրենք այսօր փորձում են հրամցնել, թե իրենք միակ իշխանությունն են, որը կարող է ունենալ հայ ժողովուրդը»,- Կառավարության շենքի առջև զոհված զինծառայողների մայրերի ու նրանց աջակիցների կազմակերպած հավաքից հետո 168.am-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Ապրիլի 29-ին թավշյա իշխանությունների կողմից տոն հռչակված Քաղաքացու օրն է: Կառավարությունը որոշել է տոնը նշել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում և մարզերում: Միջոցառման կազմակերպչական հարցերը կհոգա «ՋԵՄՄԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԵՆԻ Ա/Ձ »-ն. վարչապետի աշխատակազմի հետ համապատասխան պայմանագիրը կնքվել է ապրիլի 25-ին, պայմանագրի գինը կազմում է 27 միլիոն 600 հազար դրամ:
«Մենք ՀՀ կոլաբորացիոնիստ կառավարության շնորհիվ հասանք այս վիճակին,- արձանագրեց թուրքագետը՝ հիշեցմամբ, որ վաղուց է կանխատեսել այս հեռանկարը, քանի որ դա պարզ էր ի սկզբանե,- Այս գործընթացը կանգնեցնելու ժողովրդավարական ձևերն իրատեսական չեն. իմ գլխավոր սպասելիքը բանակից էր, թե թույլ չի տա, որ մեր երկիրը կործանվի, հողերը հանձնենք թշնամուն, սակայն տեսնում ենք՝ մեր փառապանծ բանակը մեզ համար չի աշխատում, ինչպեսև՝ մեր կառավարությունը»:
Ազատության հրապարակում այսօր «Միասին» շարժումը նորից իշխանության հեռացման պահանջով հանրահավաք էր հրավիրել:
Ազատության հրապարակում իշխանության հեռացման պահանջով հանրահավաքին բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը ցավով արձանագրեց՝ իշխանությունները շարունակում են տարածքների հանձնումն ու պետությունը վերացնելու գործընթացը:
«Չի կարող մի առու հոսել Սև ծով, մեկը՝ Կասպից ծով, մյուսը՝ Սևանա լիճ». Վեհափառ Հայրապետը՝ Փաշինյանին
«Մենք գործ ունենք կոմպլեքս դավաճանության հետ,- Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մանրամասնելով,- Ինքը՝ Փաշինյանը, հայտարարում է՝ բանակ չկա, զինվոր չկա, գեներալներից ձերբակալում է ամենաարժանիներին: Ինքը մի դուխով տղա է տեսնում, հալածում է, որովհետև եղել է վախկոտ, որովհետև իրեն իրենց գյուղում ճնշել են, ինքը վիրավորված է, ունի թերգիտելիքներ, թերզարգացվածություն. այդպես էլ չկարողացավ բուհ ավարտել:
Ընդամենը 2 ամիս առաջ Ստրասբուրգում մի զրույց եմ ունեցել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որն off-the-record ինձ ասել է՝ եթե ուղիղ եթերում Նիկոլն անգամ հայ զինվոր ուտի, մենք դա չենք դատապարտելու, որովհետև ինքը լավագույն գործիքն է, որը պետք է տարածաշրջանից դուրս մղի ՌԴ-ին, եթե այն, ինչ անում է Նիկոլը, դա արվեր նախկին իշխանություններից որևէ մեկի, օրինակ՝ Սերժի ժամանակ, կես ժամ հետո ՀՀ հարցով համազեկուցողները կլինեին Երևանում՝ զեկույց նախապատրաստելու, իսկ որպես առաջին քայլ՝ Հայաստանի պատվիրակությանը կզրկեինք ձայնի իրավունքից:
«Ասում է՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում. շա՛ն որդի, դու նախևառաջ՝ քաղաքացի ես, և քաղաքացին պետք է ունենա կարծիք: Իմ բոլոր թեմաներն Արցախի շուրջ են: Ուղղակի չգիտեմ՝ ինչ անել: Արահետն էլ փակվեց, և սրանց անհաղորդ, անմարդկային դիրքորոշումը որ վերցրել են՝ ուղղակի ինձ համար անհասկանալի է: Կարևորագույն հարցն Արցախն է, որը մեր ողնաշարն է, և որից մեկ ող է մնացել»,- նշեց Շուշան Պետրոսյանը:
Նման եղկելի միջոցով իշխանությունը պահպանելով՝ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ խուժանությունը սեփական իշխանությունից տարածում է նաև պետության, պետական ինստիտուտների վրա։ Որովհետև սեփական իշխանության խուժանության անվտանգությունն ապահովում են պետական կառույցների աշխատակիցները, զանազան կոչումներ ունեցող անվտանգության ծառայողներն ու ոստիկանները։
Սեփական թիմակիցներին դրդելով խորհրդարանական գործունեությունը վերածել թաղային լեզվակռվի՝ Նիկոլ Փաշինյանը լուծում է միանգամից մի քանի խնդիրներ։ Նախ նա այդպիսով իր թիմի անդամների մեծ մասին դարձնում է էլ ավելի կառավարելի, քանի որ խուլիգանական վարքագծի ցանկացած դրվագ ցանկացած պահի կարող է դառնալ քրեաիրավական քննության առարկա, լավագույն դեպքում՝ հեղինակին զրկելով պատգամավորական մանդատից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է: