Արցախը կկորցնենք այն պահին, երբ նա հայաթափվի մեր հոգում և սրտում, երբ մոռանանք Արցախի մասին. Աշոտյան

Հակակոռուպցիոն դատարանում հերթական դատական նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը, 168․amի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Արցախի Հանրապետության անկախության օրվան, Արցախի բռնազավթմանն ու հայաթափմանը, նշեց․

«Արցախը կա՝ անկախ նրանից, որ այնտեղ այս պահին հայեր չեն ապրում։ Եվ Արցախը հայաթափել են միայն ֆիզիկական իմաստով։ Արցախը կկորցնենք այն պահին, երբ Արցախը հայաթափվի մեր սրտում, հոգում․երբ մոռանանք Արցախի մասին»։

Արձանագրմանը, որ շատախոս իշխանությունները նախօրեին այդպես էլ չանդրադարձանԱրցախի Հանրապետության անկախության օրվան՝պահպանելով տարօրինակ լռություն, և հարցին, թե ինչո՞վ է նա դա պայմանավորում, Արմեն Աշոտյանն արձագանքեց՝ մի քանի դիտարկումներով։

«Ես չեմ կարծում, թետարօրինակ լռություն էին պահպանում․ նրանք ամենօրյա ռեժիմով ամեն ինչ անում են, որպեսզի քողարկեն իրենց դավաճանական քաղաքականությունը և Արցախի հանձնումը ֆիզիկական իմաստով բերեն-հասցնեն տրամաբանական ավարտին՝ մեր բնակչության մեջ սրսկելով այն թունավոր ապազգային միտքը, որ «Արցախը մերը չէր և մեզ պետք էլ չէր»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս