Էշ-էշ դուրս են տալիս. Անդրանիկ Չավուշյան
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մեկ տարի առաջ Արցախում մեկնարկած ողբերգական իրադարձություններին՝ նշեց․ «Մենք Արցախում էինք, որ սկսվեց էդ ամեն ինչը, և սպասելի չէր, քանի որ հերթական անգամ խաբում էին, որ ամեն ինչ լավ է լինելու․ ճանապարհը բացվելու է, հումանիտար օգնություններ են ուղարկում։
Այստեղ էլ սև ու սպիտակի էին բաժանում ժողովրդին, թե ինչու չպահեցիք Արցախը․ էշ-էշ դուրս են տալիս որոշ մարդիկ։ Բա ինչի՞ չօգնեցիք։
Էն ժամանակ մեծ զինտեխնիկան հանեցին՝ մենակ թողնելով, հիմա էլ այս ամեն ինչից հետո լեզուները երկարացնում են՝ թողնելով՝ ժողովուրդն իրար միս ուտի»։
Ըստ նրա՝ ամեն ինչի մեղավորը, ըստ նրա, այս իշխանություններն են․ պետք է միջոցներ ստեղծեին, որ ժողովուրդը պաշտպաներ, քանի որ ժողովուրդը միշտ էլ պաշտպանել է հող հայրենին։
«Հետո էլ ասում են՝ դե, պիտի տրվեր․ նախկինում տրված է եղել։ Բա մինչև հիմա եթե տրված էր, բա ինչի՞ չէին վերցրել ադրբեջանցիները․ դե բացահայտի, ասֆալտի՞ն ես փռում»։
Աղավնոյի գյուղապետը հավատում է Արցախ վերադարձին՝ ինչ-որ միջազգային փոփոխություններից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում