Բացարձակապես կեղծ քրեական գործ է հարուցվել իմ դեմ. Ալբերտ Բազեյան
«Պետք է ձևավորենք այլընտրանք այս իշխանությանը»,- այս մասին Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։
Բազեյանը նախ հայաստանցիներին և արցախցիներին շնորհավորեց Արցախի Հանրապետության հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Արցախը մենք չենք կարող համարել հավերժ կորած, Արցախը մեր հայրենիքի մի հատվածն է, և մենք վաղ թե ուշ պետք է ազատագրենք Արցախը»,- նկատեց նա։ Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների հեռացման ճանապարհին, Բազեյանը հիշեցրեց, որ ունեն նախաձեռնություն, որով պետք է այլընտրանք ձևավորեն իշխանությանը։
«Այսինքն՝ մոտավորապես պայմանական անվանումը՝ Համահայկական միացյալ դաշինք ձևավորել և կոչ անել ոտքի հանել մեր ժողովրդին անհնազանդության այսօրվա իշխանության դեմ, պարտադրել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության հեռացումը և գործող ԱԺ-ի լուծարում։ Ձևավորել անցումային կառավարություն, որը կիրականացնի արդար օրինական արտահերթ ԱԺ նոր ընտրություններ»,- գործողությունների նման կարճ ծրագիր ներկայացրեց Բազեյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: