Իշխանությունները ծրագրավորված շարունակում են եկեղեցին վարկաբեկել․ ՀԱՐՑՈՒՄ

Եկեղեցու և իշխանության խիստ լարված հարաբերությունների ֆոնին՝ Մայր Աթոռում տեղի ունեցող մյուռոնօրհնության արարողությանն ու Մայր տաճարի վերաօծմանը, այդուհանդերձ, մասնակցելու էին եկել նաև իշխանության ներկայացուցիչներ։ Եկեղեցու վերաօծմանն անձամբ ներկայացել էին Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը։

168am-ն այսօր մայրաքաղաքում փոքրիկ հարցախույզով քաղաքացիներից հետաքրքրվեց, թե եկեղեցու բազմաթիվ տոները մերժած իշխանությունների այս անգամվա այցն ինչո՞վ էր պայմանավորված։

«2018 թվականից հետո Հայ Առաքելական եկեղեցուն պարբերաբար թիրախավորած իշխանությունը որոշեց մասնակցել մյուռոնօրհնության և Մայր Աթոռի վերաօծման արարողություններին. Ըստ Ձեզ` ինչո՞ւ»՝ հարցին ի պատասխան՝ քաղաքացիներից մեկը նշեց․ «Փոշմանել են երևի»։

Մեկ ուրիշը, որին հիշեցրել էինք Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, թե պետք է ծնկի բերել որոշ հոգևորականների, հակադարձեց․ «Առհասարակ, Փաշինյանի հետ կապված ոչինչ չեմ ուզում խոսել ու լսել, իսկ թե ինչու գնաց Մայր Աթոռ՝ իրեն ցուցադրելու։ Դա էլ իր խաղերից մեկն էր»։

Կարդացեք նաև

«Իրենց տեղը չի, պետք է չգնային իշխանությունները,- վստահեցրեց մեր համաքաղաքացիներից մեկը՝ պարզաբանելով,-Եթե իրենք համաձայն չեն եկեղեցու հետ, ամեն ինչ ոչնչացրել են, հիմա եկել են՝ իրենց ձև են տալիս, իբրև ի՞նչ՝ մենք ենք որ կա՞նք, թե՞ ինչ»։

Մեր զրուցակիցներից մեկի կարծիքով էլ՝ եկեղեցու թիրախավորումը շարունակվում է։

«Ծրագրավորած շարունակում են եկեղեցուն վարկաբեկել։ Նպատակը՝ Էրդողանի ծրագիրն է»,- նշեց նա։

Քանի որ բավականին քննադատվել էր նաև այդ արարողությանն Աննա Հակոբյանի կրած զգեստը, 168am-ը մի քանի հարցադրումներ ուղղեց նաև այդ թեմայով։

Օրվա խորհրդին համահո՞ւնչ էր հագնված արդյոք, պատշա՞ճ զգեստ էր կրում՝ մեր հարցերին քաղաքացիները պատասխանեցին՝ «Բացարձակ․ Աննա Հակոբյանն ընդհանրապես ոչ մի բանին համահունչ չի հագնվում՝ ո՛չ օրվա խորհրդին, ո՛չ որպես ազգի առաջին տիկին ներկայանալիս», «Ես նրան չեմ հավանում», «Ես չեմ տեսել, բայց նա, կարծեք, զարմացած է իր վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս