«Իշխանական ռեպրեսիաների մեքենան շարունակում է աշխատել․ մենք դրան պատրաստ ենք»,- 168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի եթերում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալություններին՝ հայտարարեց կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
Այսօր Հակակոռուպցինոն դատարանում մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը: Նիստը նախագահող դատավորը Վահե Դոլմազյանն է:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ընթանում է միավորված քրեական վարույթներով հերթական դատական նիստը:
168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Սրբազան պայքարի» անդամ Լիդյա Մանթաշյանն է։ Լիդյան հնգամսյա կալանքից ազատվել է նախորդ տարի նոյեմբերին. պայքարի գործով միակ կին մեղադրյալն էր։
168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանն է։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Գագիկ Համբարյանը նշեց, որ հայցը դեռ չի ստացել, լրագրողներից է իմացել, որ Դավոյանն իրեն դատի է տվել:
Կարգալույծ հոգևորականներ Արամայիս Թախմազյանը և Ստեփան Ասատրյանը հայցադիմումներ են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու․ նրանք պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությունները և իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում։
«Այն, ինչ ընթերցեց առաջին դատախազը, իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է»,- այս մասին այսօր «Իսակովի հողերի» և «Սիլվայի» միացված գործերով դատաքննության ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դատախազների ելույթներին։
Այս ամսվա սկզբին 168․am-ը գրել էր, որ ՀԷՑ արբիտրաժի հարցով Կառավարությունը նոր գործընկեր ունի․ գնում չհանդիսացող ծախս ոչ մրցակցային ընթացակարգով 419 միլիոն 267,187.50 դրամ է հատկացվել Foley Hoag LLP-ին: 419 միլիոն 267,187.50 դրամով՝ 1.093.750 դոլարով վարչապետի աշխատակազմն այս ընկերությանը պատվիրակել է իրավական խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ։
Փաշինյանի աշխատակազմը գնում չհանդիսացող ծախս ընթացակարգով հերթական գնումն է կատարել Foley Hoag LLP-ից:
Միջազգային փորձի ուսումնասիրման պայմաններում հնարավոր է հստակ արձանագրել, որ Սամվել Կարապետյանը միջազգային համբավ, ճանաչում ունեցող գործարարներից միակն է, որի վերաբերյալ նույն օրը, նույն ժամին, իսկ այս դեպքում՝ 2025 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 10։00-ին միաժամանակ քննության է առնվելու իր անձնական ազատության իրավունքի հերթական ապօրինության պահպանման, թե, ի վերջո, դադարեցման հարցը, և,միաժամանակ, իր սեփականության իրավունքի վերաբերյալ հարցը:
4 տարի է անցել Վայոց ձորի մարզում պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի անհետացման օրից․ 33-ամյա Վահե Մանուկյանն անհետ կորել էր 2021թ. նոյեմբերի 12-ին, երբ վերջին հերթափոխն էր իրականացնում, քանի որ ավարտվում էր պայմանագրի ժամկետը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ վաշինգտոնյան պայմանավորվածություններով չեն սահմանափակվելու. դրանք տասնամյակներով ծանր ազդեցություն են թողնելու մեր երկրի բնականոն ընթացքի, նրա շուրջ ձևավորվող անվտանգության միջավայրի, ինքնիշխանության և տարածաշրջանում Հայաստանի տեղի ու դերի վրա:
«Նոր Սահմանադրական մարմին, պալատներ․ ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումներ» թեմայով պանելային քննարկմանը նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր արդարադատության համակարգը բարեփոխելու սեփական տեսլականն էր ներկայացնում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է լրագրող Ալիսա Գևորգյանի հայցն ընդդեմ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի՝ անվավեր ճանաչելով վերջինիս որոշումը՝ «Ռադիոլուր» ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին նկատողություն տալու մասին։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ արդեն 3-րդ դատական նիստն է տեղի ունենում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, հրատապության կարգով քննվում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու՝ հանրային մեղադրողի միջնորդությունը: Հիշեցնենք՝ միավորված գործերով Սերժ Սարգսյանի համար խափանման միջոց էր ընտրված բացակայելու արգելքը:
Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Հայաստանում տեղի ունեցողը և վերջին իրողությունները, երբ նաև կալանքի տակ են Հայ Առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորականները, հոգեբան Կարինե Նալչաջյանը դիտարկում է հոգեբանական պատերազմի համատեքստում։
Որքանո՞վ է լեգիտիմ դատարանի այս վճիռը թե՛ բովանդակության, թե՛ ձևի առումով, որովհետև նաև ակնհայտ սխալ հոդված է նշվել, 168․am-ը հետաքրքրվեց փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանից։
«Այդ պահից, կարծես, մեկնարկեց հայ եկեղեցին քանդելու թուրքական քաղաքականությունը, քանի որ գիտենք՝ Թուրքիան ստեղծման օրից խնդիր ունի Հայ Առաքելական եկեղեցին վերահսկելի դարձնելու»,- շեշտեց Հովհաննես Իշխանյանը։