Նիկո՛լ, դու ես ասել՝ կառավարությունը ես եմ, հետևաբար ամեն ինչի պատասխանատուն դու ես. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Փարաքարի համայնքապետի սպանությանը։

Արմեն Աշոտյանը շեշտեց՝ կապ չունի, թե խնդիրն անձնական է, կամակնհայտ քաղաքական, անկախ հանգամանքներից՝ երկու բաղադրիչներն էլ պրոբլեմատիկ են։

«Եթե ակնհայտ քաղաքական է այս ողբերգական ամբողջ պատմությունը, բայց մեջը կա նաև անվտանգության բաղադրիչ, այսինքն՝ ոչ ոք պաշտպանված չէ, և հատկապես ընդդիմադիր քաղաքացիները պաշտպանված չեն։

Հայաստանում հանցավորության խայտառակ աճ է, ծանր հանցագործությունների աճ կա այս վերջին 7 տարիների ընթացքում, վերջին 5 տարիների ընթացքում մարդասպանների 75 տոկոսն ազատության մեջ են։ Այս ամենը վկայում է մի բանի մասին, որ երկրում վախի մթնոլորտը ստեղծում է իշխանությունը և իշխանության թողտվությամբ անպատիժ մնացած կրիմինալը»,- մանրամասնեց նա։

Կարդացեք նաև

Հանրապետական գործիչն արձագանքելով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը ևս առաջ է քաշել միջադեպը «կանխելու» թեզը և նշել, որ իրավապահները պետք է շուտափույթ բացահայտեն կատարվածը, ասաց՝ բոլոր ավտորիտար կառավարիչները, որոնց թվին է դասվում նաև Փաշինյանը, անպայման սիրում են խոսել ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին։

«Եվ այստեղ առնվազն քաղաքական պատասխանատվությունն այս բեսպրեդելի, որ տեղի է ունենում Հայաստանում, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մրցակիցների և հակառակորդների նկատմամբ, բացառապես իր վրա է, իր և իր ղեկավարած համակարգի։ Չէ՞ որ նա ասաց՝ կառավարությունը ես եմ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930