Ո՞րն է Թուրքիայի ամենավտանգավոր թաղամասը

Արհեստական ​​բանականությանը հարցում է արվել, թե որն է Թուրքիայի ամենավտանգավոր թաղամասը։

Ըստ հարցման արդյունքների՝ Թուրքիայի ամենավտանգավոր թաղամասը Ադանա նահանգի Յուրեղիր շրջանի Մայիսի 19 կոչվող թաղամասն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ այդ թաղամասում տեղի են ունենում կռիվներ, զինված բախումներ և շրջանառվում է թմրանյութ։

Թաղամասի բնակիչները չեն կիսում այդ կարծիքը. ոմանք նշում են, որ վտանգավոր թաղամաս է, ոմանք էլ հակադարձում են՝ ասելով անվտանգ է։

Բնակիչներից մեկը համակարծիք է, որ իրենց թաղամասը իսկապե վտանգավոր է․ Ըստ նրա՝ ցանկացած պահի կարող է մի բան պատահել։

«Միշտ ինչ որ բան է կատարվում թաղամասում, ոստիկանական մեքենաներ են շրջում ու ոստիկանի պակաս չկա»,- նշում է թաղամասի բնակիչը։ Իսկ մեկ այլ բնակիչ էլ նշում է, որ իրենց թաղամասն այնքան էլ վատը չէ, որքան ներկայացնում են։ «Մենք շատ ենք սիերում մեր թաղամասը ու այստեղ բոլորս քույրերն ու եղբայրներն ենք, ոչ թե զուտ ընկերներ»։

Տեսանյութեր

Լրահոս