ԼՂՀ մշտական ներկայացուցչության շենքի վերաբերյալ դատական նիստի օր է նշանակվել․ «Փաստինֆո»

Հայտնի է, թե երբ տեղի կունենա Արցախի ներկայացուցչության շենքը խլելու գործով դատական նիստը. գրում է «Փաստինֆո» լրատվականը՝ հիշեցմամբ, որ   ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Ներկայացուցչության շենքի վերաբերյալ դատական նիստի օր է նշանակվել՝ 2026 թվականի մայիսին. տեղեկացրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Վստահ եմ՝ այս դատական գործը նախընտրական շրջանում արցախցիների ակտիվությունը ճնշելու համար են օգտագործելու։ Որպես հակակշիռ՝ պահելու են, բայց չպետք է բացառել, որ հենց վաղն էլ նոր զարգացումներ լինեն»,- նշել է պետնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս