Հայ ժողովրդին ասում են՝ ծափ տվեք, արա, երջանիկ զգացեք ձեզ, որ պարտված եք, թուրքի փալաս եք, գերիներ ունեք. Միհրան Հակոբյան
Պատմաբան, վերլուծաբան Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմը կանգնեցնելու ծրագիրը եվրոպական էլիտան ակնհայտորեն փորձում է տորպեդահարել:
Ամերիկյան վարչակազմը, փաստացի, փորձում է լուծել մաքսիմալ և մինիմալ խնդիր: Այս ծրագրով մաքսիմալ խնդիրը Ուկրաինան փրկելն է, որովհետև ճակատի փլուզումն ամիսների, եթե ոչ շաբաթների հարց է, և ամերիկացիները գիտեն՝ երբ ճակատը փլուզվեց, ռուսական բանակը Ուկրաինայի խորք է մխրճվելու այնպես, ինչպես տաք դանակը կմտնի կարագի մեջ:
Մինիմալ ծրագիրն այն է, որ եթե չստացվի Ուկրաինան փրկել, Թրամփը՝ որպես խաղաղություն առաջարկած ու մերժված, պարզերես դուրս կգա: Իրավիճակը վաղուց արդեն կապ չունի միջազգային իրավունքի, բարոյականության, համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ընդհանրապես՝ այն ամենի հետ, ինչը կյանքի կարգախոս ու նպատակ էր հռչակել Եվրոպան:
Ժամանակակից եվրոպական էլիտաները ցանկանում են Թրամփի ծրագիրը խափանել ուկրաինացիների կյանքի գնով՝ խոստանալով Ուկրաինային, որ իրենց երկրների տարածքում փախստականի կարգավիճակ ունեցող ուկրաինացի տղամարդկանց կարտահանձնեն, որպեսզի Զելենսկին նրանց մսաղացի բերան ուղարկի: Նաև դրդում են Զելենսկուն կանանց զորահավաք անցկացնել: Այսինքն՝ Եվրոպան ցանկանում Ռուսաստանի դեմ պատերազմել մինչև վերջին ուկրաինացին:
Միաժամանակ, Նիկոլի բառամթերքով ասած եվրայոնջաները, դեմ լինելով Թրամփի ծրագրին, գլխավոր փաստարկ են բերում, թե արդար չէ, որ Ուկրաինան ոչինչ չստանա, իսկ Ռուսաստանն ամեն ինչ ստանա:
Պատկերացնու՞մ եք սրանց անբարոյականության խորությունը: Աչքների առաջ Արցախում էթնիկ զտում է եղել, ձայն չեն հանել ու համարել են արդար: Կարծես այդտեղ երբեք հայեր չեն ապրել, տուն-տեղ-գերեզման չեն ունեցել:
Ավելին՝ Հայաստանի վարչապետի աթոռին օգնել են սոսնձնվել մի մալի, որին թոկը վզին գցած՝ քարշ են տվել Եվրոպա ու ասել՝ ստորագրի, որ Արցախն Ադրբեջան է: Ավելին՝ հայ ժողովրդին ասում են՝ ծափ տվեք արա, երջանիկ զգացեք ձեզ, որ պարտված եք, թուրքի փալաս եք, գերիներ ունեք, հայրենազրկված եք, տարրական մարդկային, պետական ու ազգային արժանապատվությունից զրկված եք: Ծափ տվեք, կերեք, խմեք, քեֆ քաշեք…
Եվ, եթե այս ամենում մի անարդար բան կա, ապա դա այն է, որ ռուսական հրթիռներն իջնում են Կիևի, Օդեսայի, Խարկովի, Լվովի վրա: Արդարն այն կլիներ, որ դրանք իջնեին Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի ու Վարշավայի վրա: Հայ ժողովրդի ու Նիկոլի ռեժիմի միջև Նիկոլի ռեժիմն ընտրած մակրոնները պետք է իրենց մաշկի վրա զգան, թե ինչ է պատերազմն ու ինչ է հայրենազրկումը: Այ դա կլիներ արդար…»:

