Հայ ժողովրդի ղեկավարը պետք է լինի հայ ժողովրդի ընտրածոն, ոչ թե՝ խալխի դրածոն. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրավիրած ասուլիսում 168am-ը հարցերից մեկով հետաքրքրվեց՝ խշխանափոխության հեռանկարը հնարավո՞ր է առանց դրսի աջակցության։

Ի պատասխան՝ հանրապետական գործիչը նշեց․ «Եթե իմ ժողովուրդը որոշեց իր ճակատագիրը վերցնել իր ձեռքը՝ հնարավոր է։

Եթե 2018 թվականին Նիկոլը բոլոր գեոպոլիտիկ ուժերին հարցրեց ու արեց այդ իշխանազավթումը, գալիք իշխանափոխությունը չպետք է լինի որևէ մեկին հարցնելով, պետք է ոչ մեկին հարցնելով չլինի, որովհետև մենք տեսնում ենք՝ ինչ է նշանակում՝ մարիոնետային քաղաքական ռեժիմ, ու կապ չունի՝ դա ում մարիոնետկան է»։

Արմեն Աշոտյանը հավելեց՝ գուցե ինքը քաղաքական կոդով, իր վերլուծություններով առավել մոտ է ինչ-որ բևեռի, բայց որպես հայ՝ իրեն դուր չի գալիս այն մոտեցումը, որ ինչ-որ մեկը մտածի, թե կարող է այստեղ բերել իր դրածոյին։

Կարդացեք նաև

«Հայ ժողովրդի ղեկավարը պետք է լինի հայ ժողովրդի ընտրածոն՝ ոչ թե խալխի դրածոն»,- ամփոփեց քաղաքական գործիչը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս