Բաժիններ՝

Թոքի քաղցկեղ․ տարածված միֆեր և իրականություն

Թոքի քաղցկեղի վերաբերյալ դեռևս սխալ պատկերացումներ կան, որոնք հաճախ խանգարում են հիվանդության վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը։ Ստորև ներկայացնում ենք ամենատարածված միֆերը։

ՄԻՖ 1. Բիոպսիան կարող է «արթնացնել» քաղցկեղը և նպաստել տարածմանը

Իրականություն․ Ռիսկը, որ բիոպսիայի ընթացքում ուռուցքը կսկսի տարածվել, չափազանց փոքր է։ Բիոպսիան ամենահուսալի մեթոդն է ճշգրիտ ախտորոշման համար, ինչը հնարավորություն է տալիս ընտրել ճիշտ բուժման տակտիկա։

ՄԻՖ 2. Վիրահատության ընթացքում ուռուցքը «լույս է տեսնում» և սկսում արագ աճել

Կարդացեք նաև

Իրականություն․ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրահատությունը չի նպաստում քաղցկեղի տարածմանը։ Ընդհակառակը՝ բուժման ձգձգումը կարող է վտանգավոր լինել։

ՄԻՖ 3. Եթե չկան հազ կամ այլ ախտանիշներ, ուրեմն թոքի քաղցկեղ չկա

Իրականություն․ Թոքի քաղցկեղը զարգանում է աննկատ՝ առանց արտահայտված ախտանշանների, ուստի պետք է պարբերաբար հետազոտվել:

ՄԻՖ 4. Թոքի քաղցկեղը լինում է միայն ծխողների մոտ

Իրականություն․ Թեև ծխելը հիմնական ռիսկի գործոնն է, դեպքերի շուրջ 10–20 տոկոսը գրանցվում է այն մարդկանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել։

ՄԻՖ 5. Եթե արդեն ախտորոշվել է քաղցկեղ, ծխելը դադարեցնելն այլևս օգուտ չունի

Իրականություն․ Ծխելը թողնելը ցանկացած փուլում բարելավում է բուժման արդյունքները և մեծացնում կյանքի տևողությունը։ Ավելին, ըստ հետազոտությունների, ախտորոշուման պահից սկսած ծխելը դադարեցրած մարդկանց մոտ ապրելիությունն ու բուժման արդյունավետությունը 30-40%-ով ավելի մեծ է։

ՄԻՖ 6. Պասիվ ծխելը կամ վնասակար նյութեր շնչելը վտանգավոր չեն

Իրականություն․ Այս գործոնները նույնպես բարձրացնում են թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը, ուստի դրանց անտեսումը սխալ է։

ՄԻՖ 7. Եթե քաղցկեղը տարածվել է, բուժումն այլևս անիմաստ է

Իրականություն․ Ժամանակակից մեթոդները՝ թիրախային և իմունային թերապիաները կարող են զգալիորեն բարելավել կյանքի որակը և նշանակալի երկարացնել այն՝ անգամ հիվանդության ուշ փուլերում։

Տեսանյութեր

Լրահոս