Վրացական գառնանգղը զուգընկեր է գտել Հայաստանում
Բարդ վիրահատության ենթարկված վրացական գառնանգղը զուգընկեր է գտել Հայաստանում։ Այս հազվագյուտ գիշատիչ թռչունը, որը անգղների ընտանիքի (Gypaetus barbatus) անդամ է, մի քանի տարի առաջ մի կերպ փրկվեց դանակ կուլ տալուց հետո։ Թռչունը վիրահատվել է Թբիլիսիում, բուժվել և բաց է թողնվել վայրի բնություն GPS հաղորդիչով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Սարքը ցույց է տվել, որ անգղը երկար ժամանակ ճանապարհորդել է Կովկասով՝ բարձրանալով դեպի հյուսիս, ապա մի քանի անգամ կանգ առնելով հարավային Վրաստանում և վերջապես թռչելով դեպի Հայաստան, որտեղ այժմ ապրում է Լոռու մարզի Ալավերդու շրջանի Կաճաճկուտ գյուղի մոտ։
Հետազոտողները հատուկ այցելություն են կատարել այն վայր, որտեղ հայտնաբերել են թռչունին, նրա զուգընկերոջը և բույնը։
Դեպքը լուսաբանել է Վրաստանի Nature Conservation Georgia բնապահպանական ՀԿ-ն։

