«Հյուսիսային տերևաթափի» գործով 3 մեղադրյալների «տնային կալանքը» երկարացվեց 3 ամսով
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը:
Նախորդ դատական նիստին հարցաքննվեց պաշտպանության կողմի վերջին վկան՝ Իրանի քաղաքացի՝ Ռեզա անունով:
Այսօրվա դատական նիստի սկզբում մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը միջնորդեց մեղադրական եզրակացության մեջ առկա հեռախոսային վերծանման մի հատվածի ձայնագրությունը լսել, որովհետև եզրակացության մեջ բովանդակային տարբերություններ կան բնօրինակի հետ: Բայց քանի որ ձայնագրության մեջ կողմնակի ձայներ կային, ու այն լսելի չէր, որոշվեց առանձին, հետո, համապատասխան սարքերով լսել:
Դրանից հետո անցան մեղադրյալների խափանման միջոցների քննարկման հարցին, քանի որ լրանում էր դրանց հերթական ժամկետը: Հանրային մեղադրողն ասաց, որ դրանք պետք է նույնությամբ մնան, քանի որ ռիսկերը չեն վերացել:
Պաշտպան Զորայր Հարությունյանն առարկեց այդ դիրքորոշման դեմ, միջնորդեց իր պաշտպանյալ Վազգեն Ոսկանյանի համար կիրառել վարչական հսկողություն խափանման միջոցը, ինչն ամբողջովին ի զորու կլինի ապահովել նրա պատշաճ վարքագիծը:
Մյուս մեղադրյալների պաշտպանները միջնորդեցին կիրառել նույն խափանման միջոցը՝ վարչական միջնորդությունը:
Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը և երեք մեղադրյալների «տնային կալանք» խափանման միջոցը երկարացրեց ևս երեք ամսով:
Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ ժամը 13:00-ին:

