Հարցվածների 71,5 տոկոսը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ, իշխանության գործողությունները բացասական է գնահատում 64.4 տոկոսը

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն հանրայնացրել է «TriPPvs ՏՏռաս» խորագրով օգոստոսյան հարցումները, որում ՀՀ արտաքին քաղաքական վերջին ակտիվության կողքին նաև դրանց փոխկապակցված ներքաղաքական իրողություններն են տեղ գտել։

Այսպիսով, հեռախոսային հարցումներին մասնակցած 1101 քաղաքացիներից ընկերությունը հետաքրքրվել է՝ այսօր Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ։

Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ՝

Հարցվածների 62 տոկոսը «այո» պատասխանով հաստատել է երկրում քաղբանտարկյալների առկայությունը,

Կարդացեք նաև

20 տոկոսը դժվարացել է պատասխանել,

Իսկ 18 տոկոսը նշել է, որ չկան։

Իսկ թե ո՞ւմ են քաղաքացիները համարում քաղբանտարկյալ հարցին էլ պատասխաններն ունեն հետևյալ տեսքը՝

71,5 տոկոսը քաղբանտարկյալ է համարել Սամվել Կարապետյանին,

38,5 տոկոսը՝ Բագրատ Սրբազանին,

37,8 տոկոսը՝ Միքայել Սրբազանին,

9,6 տոկոսը՝ Արմեն Աշոտյանին,

4,1 տոկոսը՝ Վարուժան Ավետիսյանին,

3,3 տոկոսը՝ Արթուր Սարգսյանին,

13,0 տոկոսն ընտրել է «այլ» տարբերակը։

«Գելլափի» հայաստանյան ներկայացուցչությունը նաև անդրադարձել է «Տաշիր Գրուպ»-ի հիմնադիր, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման ու կալանքի երկարաձգման առնչությամբ քաղաքացիների վերաբերմունքին՝ հետաքրքրվելով, թե «ինչպե՞ս են գնահատում իշխանության այս գործելաոճը»։

Եթե այս հարցով իշխանությունների գործելաոճը բացասական էր գնահատել քաղաքացիների 77,1 տոկոսը, ապա օգոստոսին այդ թիվը 64,4 տոկոս է։

Այս տատանումը հարցում իրականացրած ընկերությունն էական չի համարում՝ նկատի ունենալով սկզբի օրերի էյֆորիկ տրամադրությունների փոքր-ինչ նվազման հանգամանքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս