Որքա՞ն հոնորար է ստացել Ջենիֆեր Լոպեսը հնդիկ միլիարդատիրոջ դստեր հարսանիքին ելույթ ունենալու համար
Ուդայպուրե հնդկական քաղաքում չորս օր շարունակ ընթանում էր դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Ռամա Ռաջա Մանտենայի դստեր՝ Նետրա Մանտենայի հարսանեկան արարողությունը: Վերջինս ամուսնացել է տեխնոլոգիական ձեռնարկատեր Վամսի Գադիրաջուի հետ: Այս մասին տեղեկանում ենք Elle ամսագրից:

Հարսանեկան արարողությանը մասնակցող հյուրերի համար պատրաստվել էր հատուկ ծրագիր, որի ընթացքում ելույթ է ունեցել երգչուհի Ջենիֆեր Լոպեսը: Լոպեսը հիացրել է հանդիսատեսին իր մի քանի փայլուն զգեստներով, պարելով և կատարելով իր ամենահայտնի հիթերը, ինչպիսիք են «Waiting for Tonight»-ը և «Get Right»-ը: Հաղորդվում է, որ երգչուհին վաստակել է 2 միլիոն դոլար: Ջեյ Լոն իր ելույթն ավարտել է հարսնացուի և փեսայի համար բաժակաճառով:

