«Հյուսիսային տերևաթափի» գործով հարցաքննվեց վերջին վկան՝ Իրանի քաղաքացին

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի»  գործով դատական նիստը: Նախորդ ատական նիստի մեկնարկին պարզվեց, որ գործով նոր հանրային մեղադրող է ներգրավվել՝ Արման Բաղդասարյան:

Այդ դատական նիստում հարցաքննվեց վկա Դավիթ Մուրադյանը: Վերջինս հարցին՝ ինչ քաղաքական կողմնորոշում ունի մեղադրյալ Սերգեյ Մկրտչյանը, պատասխանեց՝ նրա քաղաքական կողմնորոշումն իր հայրենիքին է, սահմանների ամրությունը, մատաղ սերնդի դաստիարակությունը:

Այսօր այս գործով մեկ այլ վկայի հարցաքննություն է: Վկան Իրանի քաղաքացի է՝ Ռեզա անունով: Վերջինսշինարարական կազմակերպության ներկայացուցիչ է: Նրա խոսքով՝ մեղադրյալ Սերգեյ Մկրտչյանի ու իր հանդիպումը եղել է փողոցում, այլ անձանց ներկայությամբ, ոչ մի լուրջ խոսակցություն չեն ունեցել, առավել ևս՝ զենք գնելու մասին:

Վկայի հարցաքննությունից հետո դատական նիստն ավարտվեց. Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ին:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս