
Ես չեմ ճանաչում մարդու, ով վերջին պատերազմից հետո հարում է իշխող ուժին. «Հյուսիսային տերևաթափի» գործով վկա

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը: Դատական նիստի մեկնարկին պարզվեց, որ գործով նոր հանրային մեղադրող է ներգրավվել՝ Արման Բաղդասարյան:
Այսօր վկաների հարցաքննության փուլը շարունակվում է: Առաջինը հացաքննվեց վկա Հայկ Արթուրի Ոսկանյանը: Վերջինս մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի եղբայրն է: Նա նույնիսկ հումոր արեց՝ «Եղբորս դեմ ցուցմո՞ւնք տամ…Բայց դա չի հասկացվի»:
Մեղադրյալներին ճանաչում է այնքանով, որ Վազգենը նրանց հետ պատերազմի է մասնակցել, մարտական ընկերներ են։ ԸՆկերություն է, որը նախատեսում էր զբաղվել ռազմական և քաղաքացւական նորարարություններ ստեղծելով։ Պրեզենտացիա էին նախատեսում՝ «Մլակ»-ի հետ կապված, Վազգենն էլ էր ներգրավված դիզայներական աշխատանքներում:
Հայկ Ոսկանյանն ասաց՝ գործում հիշատակված ամառանոցն իրենց մոր անունով է, կողքի հողն էլ իրեն է պատկանում: Իրենն է նաև «դրոնը»:
Վրաստանի Հանրապետություն ընտանիքները դուրս բերելու մասին հարցին էլ պատասխանեց՝ իրատեսական չէ, որ Վազգեն Ոսկանյանը ասի՝ դուք գնացեք Վրաստան, ես մնում եմ, մարտնչեմ:
«Մեղմ ասած, իրատեսական չէ: Մենք վիզաների խնդիր չունենք, շենգեն, ԱՄՆ, պարզ չէ ինչու Վրաստան:
Հարցին՝ տա՞նն եք եղել, երբ սարքը խուզարկության ընթացքում հայտկաբերվել է, վկան պատասխանեց՝ այո, իմ սենյակից են գտել, իմն է:Դիմել եմ, որ վերադարձնեն: Գումարն ու համակարգիչը վերադարձրել են, դրոնը՝ ոչ:
«Մտան սենյակ, դրոնը մաքսիմալ բացահայտ դրած էր. «հայտնաբերեցին»,-ասաց Հայկ Ոսկանյանը:
Հաջորդիվ դատավոր Ջոն Հայրապետյանը հարցեր ուղղեց վկային եղբոր մասին: Վերջինս ասաց՝ տարբեր զբաղմունքներ է ունեցել, մրգերի բիզնեսով է զբաղվել:
Հարցին՝ ձեր եղբոր ձեռագիրը ճանաչո՞ւմ եք, վկան պատասխանեց՝ հավանաբար այո՛: Նշեց նաև, որ որոշ բաներ գիտի եղբոր՝ 44-օրյա պատերազմին մասնակցությունից:
«Որևէ կուսակցության չեմ հարում»,-ասաց վկան:
Հարցին էլ` իշխանությունների հանդեպ ի՞նչ վերաբերմուքն ունի ձեր եղբայրը, պատասխանեց` ոչ դրական, ինչպես շատ մարդիկ, որոնք պատերազմին մասնակցել են: Կամ ես չեմ ճանաչում մարդու, ով վերջին պատերազմից հետո հարում է իշխող ուժին: Նա նաև ասաց՝ եղբոր հետ գրավոր չի շփվում, կդժվարանա ասել՝ ի տեսած տեքստում եղբոր ձեռագի՞րն, թե՞ ոչ:
Վկայի հարցաքննությունն ավարտվեց, դատավորը տեղկացրեց, որ մնացել է հարցաքննել երկու վկայի:
Հաջորդիվ ուսումնասիրվեց Աշոտ Մարգարյանի համակարգիչը: Ավարտին դատարանը որոշեց համակարգիչն ու կրիչը վերադարձնել տիրոջը:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա հաջորդ շաբաթ:
Մանրամասները՝ տեսանյութում: