Բաժիններ՝

«Սարսափելի քայլ». գիտնականները ցանկանում են հանգցնել արևը

Stardust ընկերությունը նախատեսում է նվազեցնել Արեգակի պայծառությունը՝ Երկրի ջերմաստիճանը իջեցնելու համար։ Այս մասին գրում է ամերիկյան New Yorker ամսագիրը:

«Stardust-ը փոքր ստարտափի անունն է, որն ունի հսկայական նկրտումներ: Իսրայելում հիմնված և Դելավերում գրանցված ընկերությունը առաջարկում է ոչ այլ ինչ, քան նվազեցնել արևի պայծառությունը»,- նշվում է հոդվածում:

Հրատարակության տվյալներով՝ ստարտափի ստեղծողները պլանավորում են կիրառել հրաբխային ժայթքումների սկզբունքը, երբ միլիոնավոր տոննա ծծմբի երկօքսիդը արևի լույսը հետ է արտացոլում դեպի տիեզերք՝ այդպիսով իջեցնելով մեր մոլորակի մակերեսի ջերմաստիճանը։

«Ընկերությունն այս սխեման անվանում է «արեգակնային անդրադարձման տեխնոլոգիա», չնայած այն ավելի հաճախ անվանում են արեգակնային գեոինժեներիա։ Այս գաղափարը տասնամյակներ շարունակ շրջանառվում է այս կամ այն ​​կերպ, բայց Stardust-ը մեծ, ոմանք կարող են ասել՝ սարսափելի քայլ է կատարել առաջ»,- նշում է ամսագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս